Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կրակոցներ՝ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից կրակված պարկուճներ, արնանման հետքեր․ վիրավորը հիվանդանոցում մահացել է․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ shamshyan.com shamshyan.com

time
Այսօր՝ օգոստոսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում, որի հետևանքով կա զոհ։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմաց գտնվող զբոսայգում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը, բաժնի պետի տեղակալ Րաֆֆի Բագրատունյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Ադրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։Քրեական և համայնքային ոստիկանները ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված 4 պարկուճ, արնանման հետքեր և տեղում պարզել են, որ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։Տարածքը պարեկները՝ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ սահմանազատել են ։Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քնչական բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Մինչ քննչական խումբը կժամաներ դեպքի վայր հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնում են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով քրեական և համայնքային ոստիկանները պարզել են մահացածի և ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարկում։Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test