Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կուտակվել են քննարկման համար բազմաթիվ հարցեր. Պուտինը՝ Փաշինյանին azatutyun.am azatutyun.am

time
Կուտակվել են քննարկման համար բազմաթիվ հարցեր. Պուտինը՝ Փաշինյանին

Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում, հանդիպել են Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը:

Փաշինյան-Պուտին հանդիպման մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Ըստ Կրեմլի՝ Պուտինը հայտարարել է, որ ուրախ է Փաշինյանի հետ բանակցելու հնարավորության համար, քանի որ բազմաթիվ հարցեր են կուտակվել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային բնույթի քննարկման համար:

«Հուսով եմ, որ այսօրվա մեր հանդիպումը, ինչպես սովորաբար լինում է, երբ հանդիպում ենք, օգտակար, բովանդակալից կլինի», - ասել է Պուտինը:Փաշինյանն, իր հերթին, նշել է, որ վստահ է՝ այսօրվա օրակարգը հագեցած կլինի. «Ես շատ ուրախ եմ այն գործընկերության և երկխոսության համար, որը ձևավորվել է մեր միջև, նկատի ունեմ և մեր անձնական երկխոսությունը, և, իհարկե, շատ ակտիվ երկխոսությունը մեր եղբայրական երկրների միջև»:

Զրույցից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ նրանք լավ զրույց են ունեցել:

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test