Օգոստոսի 30-ին Դիլիջանում վթարի են ենթարկվել ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելի հարևանությամբ՝ դեպի Դիլիջան ընթացող հատվածում, ճակատ ճակատի բախվել են «Toyota Land Cruiser» և «Hyundai X35» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 10 հոգի, որոնցից 4-ը՝ անչափահասներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունները: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
«Toyota Land Cruiser» -ի մեջ եղել են վարորդ Կ. Սեդրակյանը, Լիլիթ Գագիկի Ջհանգիրյանը, Ա. Սեդրակյանը, Կ. Սեդրակյանը, Տ. Սեդրակյանը, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test