Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Զելենսկին ծրագրում է նոր հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին lurer.com lurer.com

time
Զելենսկին ծրագրում է նոր հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է անցկացրել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։ Նրանք ծրագրել են նոր հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերին, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով Զելենսկու տելեգրամյան ալիքում արված հայտարարությանը։

Ուկրաինայի նախագահը լսել է Սիրսկու զեկույցը ռազմաճակատի վերաբերյալ։

Գլխավոր թեման եղել է Պոկրովսկի ուղղությունը, «որտեղ ռուսական բանակը կենտրոնացնում է ամենամեծ ջանքերը և, համապատասխանաբար, կրում է ամենամեծ կորուստները»։

Ինչպես նշել է Զելենսկին, «ընդհանուր առմամբ, ռազմաճակատի երկայնքով, 2025 թվականի ընդամենը ութ ամսվա ընթացքում, ռուսական կողմը կորցրել է ավելի քան 290 հազար զինվոր՝ սպանված և ծանր վիրավոր»։

«Ռուսները ամենամեծ կորուստները կրել են Դոնեցկի շրջանում՝ «չիրագործելով իրենց առջև դրված ռազմավարական որևէ խնդիր», - Զելենսկու խոսքերն է մեջբերում ուկրաինական լրատվամիջոցները։

Զելենսկին և Սիրսկին նաև վերլուծել են Զապորոժիեի ուղղությամբ ստեղծված իրավիճակը և ռուսական կողմի մտադրությունները, իրավիճակը Սումիի և Խարկովի մարզերի սահմանային գոտում։

«Մենք կշարունակենք մեր ակտիվ գործողություններն այնպես, ինչպես պետք է՝ Ուկրաինան պաշտպանելու համար։ Ուժերն ու ռեսուրսները պատրաստ են։ Ծրագրվել են նոր ​​հարվածներ՝ խորքերին», - ասել է նա։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test