Բաքվի իշխանական minval.az-ը ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածության շուրջ մեկնաբանություններ է ստացել թուրք վերլուծաբան Թուրգութ Իսմայիլից, որ երկու կարևոր դիտարկում է արել: Նախ նա մոսկովյան քարոզիչներին խորհուրդ է տվել նայել «պատմության խոքրը և տեսնել, որ Ռուսաստանի տարածքի հսկայական մասը թաթար-մոնղոլական է», ապա ընդգծել, որ թեև Թուրքիան քաղաքական խոսույթում «պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, բայց պատերազմի ամբողջ ընթացքում չեզոքություն է պահպանել»:
Ակնարկններն, ինչպես ասում են, շատ թափանցիկ են. թուրք վերլուծաբանը շատ պարզ ասում է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում Ռուսաստանը չի կարող Թուրքիայի գործոնն անտեսել:
Իսմայիլի այդ դիտարկումը համընկնում է The Telegraph- ի հրապարակմանը,, որտեղ խոսք է գնում Եվրամիության կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու ծրագրի մասին, որ «ամբողջական տեսք կստանա առաջիկա մի քանի օրերի ընթացքում»:
Արևմտյան մամուլն այս հարցի շուրջ հաճախ է հրապարակումներ անում, որոնց տեղեկացվածությունը միշտ չէ, որ հաստատվում է հետագա իրադարձություններով: Այս դեպքում, սակայն, կարևորը եվրոպական քննարկումների քաղաքական, այսպես ասած՝ «կոնստրուկցիան» է: Մի դեպքում խոսքը վերաբերում է Ուկրաինայում «խաղաղապահ առաքելության» հրամանատարությունն ամերիկացի զինվորականի վստահելու, երկրորդում՝ Սև ծովում առեւտրային նավագնացության անվտանգության ապահովումը Թուրքիայի ռազմա-ծովային ուժերին վերապահելուն:
Եվրամիությունը Թուրքիայի հետ քննարկում է ռազմաարդյունաբերական համալիրի «ինտեգրացման» հնարավորությունը: Թուրքիան սպառազինությունների արտադրության լուրջ զարգացում է արձանագրել, այդ թվում վերջին տարիներին արդիականացրել է Միջերկրական և Սևծովյան նավատորմը: Թուրքիան Ուկրաինայից հացահատիկի արտահանման համաձայնության կողմ է և այդ բնագավառում նշանակալի դերակատարություն է ունեցել:
Բայց հարց է՝ Եվրամիությունը «գեղեցիկ աչքերի» համա՞ր է Թուրքիային Սև ծովում առևտրային նավագնացության երաշխավոր դարձնում, թե՞ մինչ այդ Էրդողանը որոշակի քայլեր պիտի ձեռնարկի: Թուրքիայում, երևում է, շատ ծանր են տարել Կիևի մոտ «Բայրաքտար» ԱԹՍ-երի գործարանը հրթիռակոծելու Ռուսաստանի քայլը:
Առաջիկա օրերին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կարող են միաժամանակ Չինաստանում գտնվել և անգամ աշխատանքային հանդիպում ունենալ: Ի՞նչ որոշում կընդունի Էրդողանը, կշարունակի միայն քաղաքական աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի՞ն, թե՞ կխախտի չեզոքությունը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test