Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ»․ Եթե Մինսկի խումբը ցրվում է, Արցախ վերադարձի հույսն էլ է ցրվում hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ»․ Եթե Մինսկի խումբը ցրվում է, Արցախ վերադարձի հույսն էլ է ցրվում

Սեպտեմբերի 2-ին` Արցախի անկախության հռչակման օրը, Ազատության հրապարակում հանուն Արցախի վերադարձի, հանուն Հայաստանի Հանրապետության հանրահավաք կանցկացվի, ինչը, սակայն, արձակագիր Համլետ Մարտիրոսյանն ուշացած է համարում, քանի որ, ըստ նրա, մինչեւ այդ էր պետք դուրս գալ հրապարակ` Մինսկի խմբի լուծարման դեմ։ «Սեպտեմբերի 1-ից Մինսկի խումբը ցրում են, մերոնք այդ փաստը հանգիստ կուլ տվեցին, Արցախի հետ կապված միակ իրավաբանական օբյեկտը դա էր, հիմա եթե դա այլեւս չի լինելու, ո՞նց կարող է խոսք գնալ Արցախ վերադարձի մասին: Արցախի հարցը կենսունակ պահողն այդ Մինսկի խումբն էր, ու եթե Մինսկի խումբը ցրում են, Արցախ վերադարձի հույսն էլ է ցրվում: Ի վերջո, եթե ասեմ, որ մենք գնալու ենք կռվելու, գրավելու ենք Արցախը, մոտ ապագայում ես դրան չեմ հավատում, որովհետեւ երկիրդ երկրի նման չէ, բանակդ բանակի նման չէ: Իսկ եթե դա մենք պետք է անեինք միջազգային կառույցների օգնությամբ, այդ Մինսկի խումբն այն կռվանն էր, որ կարող էինք մեջտեղ դնել: Հիմա, երբ դա էլ չկա, ումո՞վ պետք է այդ հարցը կարգավորվի կամ առաջ տարվի, հատկապես, որ քո իշխանություններն էլ ասում են` փակ է Արցախի թեման»,- նշում է արձակագիրը:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ժողովրդին ուղղված իր ուղերձում նշեց, որ ԱՄՆ-ում խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստով Ղարաբաղի հարցը փակվում է։ Նա հիշեցրել էր այս տարվա մարտին ԱԺ ամբիոնից արված իր այն հայտարարությունը, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ու քանի որ դրանից հետո ընդվզում չեղավ այս հարցի շուրջ, ապա կարող է եզրակացնել, որ մարդիկ հասկացան՝ «առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ, որ Ղարաբաղի հարցն իրոք որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք՝ Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար»։

«Եթե իշխանությունը չասի, որ փակել է Արցախի թեման, Ալիեւը Նիկոլին բոնուս չի տա, իսկ այդ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն ամբողջությամբ բլեֆ է, դա չի աշխատելու, եւ այդ խմորը` միջանցք կոչվածը, շատ ջուր է տանելու: Ակնհայտ է՝ Նիկոլին պետք է, որ մնա իշխանության, որպեսզի հետագայում մեր սահմանադրությունն էլ փոխի, դրա համար էլ Ալիեւը տվել է իր ստորագրությունը, որն իրավական հիմք կամ պարտավորություն չունի, ընդամենը բարի կամքի արտահայտություն է: Նիկոլին էլ դա շանս է տալիս՝ նորից վերընտրվելու, իսկ վերընտրվելու դեպքում սահմանադրությունն էլ է փոխելու, որտեղ չի լինելու Արցախի հետ կապված որեւէ կետ, հիշատակում, ու քանի որ մինչ այդ Մինսկի խումբն էլ կլուծարվի, այլեւս ոչ մի ձեւով աշխարհին չես կարող ապացուցել, որ Արցախը հայկական է ու մեր պատմական հողը: Ալիեւը քայլ առ քայլ, հետեւողականորեն գնում է դեպի իր նպատակակետը, որին կողքից օգնում է Նիկոլը»,- ասում է Հ. Մարտիրոսյանն ու նկատում, որ կեղծ խաղաղության համաձայնագիրն ընդամենը Թրամփին պետք էր Խաղաղության նոբելյան մրցանակ ստանալու համար:

«Թրամփը նույնիսկ Հայաստանի տեղն էլ չգիտի եւ իր խոսքի մեջ Հայաստանն Ալբանիա անվանեց, իսկ Հայաստանն Ալբանիայի հետ շփոթող մարդն ի՞նչ պիտի անի Հայաստանի համար, ոչ մի բան էլ չի անելու, ինչքան որ արել է աֆղանցիների, սիրիացիների համար, նույնքան էլ մեզ համար կանի: Մենք Թրամփին պետք չենք ընդհանրապես: Ես գտնում եմ, որ մենք մինչեւ այս թայֆաբազներին օր առաջ իշխանությունից չհեռացնենք, Հայաստանը կործանվելու է։ Սա ցավով եմ ասում, որովհետեւ տեսնում եմ դրա նախադրյալները: Օր առաջ հարկավոր է իշխանափոխություն անել, ոչ թե սպասել, թե ընտրությունների միջոցով ենք նրան «եւս անելու», ավելին ասեմ՝ եթե բանը հասնի ընտրություններին, Նիկոլը վերընտրվելու է»,- ցավով արձանագրում է գրողը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test