Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ որոշմանը՝ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, հայտնել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ մանրամասնելով, որ խումբը վերջնականապես լուծարել նախատեսում են մինչև 2025 թվականի դեկտեմբեր, փոխանցում է РБК-ն:
Նրա խոսքով՝ խոսքը երեք ինստիտուտների՝ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և բարձր մակարդակի պլանավորման խմբի աշխատանքի դադարեցման մասին է: «Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումը դրանց պահպանման աննպատակահարմարության մասին, հիմքեր չենք տեսնում դրանց լուծարմանը խոչընդոտելու համար», - հայտարարել Է դիվանագետը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին որոշումը կկայացվի սեպտեմբերի 1-ին:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test