Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Տնօրենին ազատել են 20 րոպե շուտ գործից գնալու համար hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Տնօրենին ազատել են 20 րոպե շուտ գործից գնալու համար

Մինչ ընդդիմությունն ամառային հանգստի մեջ է, քաղաքական իշխանությունը նախընտրական շարժեր է սկսել․ մի կողմից ձերբակալում է ընդդիմադիրներին, մյուս կողմից՝ տարբեր հաստատություններ է փորձում ՔՊ-ացնել կամ ազատվել այլախոհներից։ Առաջին գրոհը կազմակերպվել է դպրոցների անձնակազմերի նկատմամբ։

Օրեր առաջ գրել էինք, որ Արմավիրի մարզի Նորավան գյուղի դպրոցի՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող տնօրենի նկատմամբ քրեական գործ էին հարուցել՝ վատնման հոդվածով: Նրան եւ մի քանի այլ աշխատակիցների ձերբակալել էին, մեղադրանք առաջադրել, ապա՝ ազատ արձակել: Ավելի ուշ պարզեցինք, որ պատճառը քաղաքական էր, դպրոցի տնօրեն Հովհաննես Ստեփանյանն ընդդիմադիր հայացքներ ունի։

Հաջորդն Արագածոտնի մարզի Բյուրական բնակավայրի դպրոցի տնօրեն Լուսինե Մկրտչյանն է․ նա երկար պայքարից հետո վերականգնվել էր աշխատանքում, աշխատել 3 օր եւ ՔՊ-ական մարզպետ Սերգեյ Մովսիսյանի որոշմամբ կրկին ազատվել աշխատանքից։ Պատճառը դարձյալ նույնն է՝ դպրոցի տնօրենը ՔՊ-ի հասցեին դիֆերամբներ չի ձոնում, չի կիսում նրանց վարած քաղաքականությունը։

Մեկ տարի առաջ էին Բյուրականի դպրոցում կրքերը թեժացել եւ, ահա՝ օրեր առաջ իրավիճակը կրկին սրվել է։ Դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում դասապրոցեսը մասնակի էր իրականացվում, քանի որ դպրոցի ուսուցչական կազմի մեծ մասը գործադուլ էր անում՝ կապված տնօրենի հեռացման հետ։ 2024-ի մայիսին դպրոցի տնօրեն Լուսինե Մկրտչյանն աշխատանքից հեռացվել էր, փոխարենը պաշտոնակատար էր նշանակվել Էլմիրա Գալստյանը։ Լուսինե Մկրտչյանը դատարան էր դիմել պաշտոնին վերականգնվելու համար, հայցը բավարարվել էր առաջին ատյանում, սակայն պաշտոնին չէին վերականգնում, ինչն էլ առաջացրել էր կոլեկտիվի զայրույթը։

Մյուս կողմը որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։ Անցնելով դատական բոլոր ատյաններով ու իրավական պրոցեսներով՝ Լուսինե Մկրտչյանին հաջողվել էր հաղթել բոլոր ատյաններում եւ օրեր առաջ վերականգնվել նույն պաշտոնում։ Սակայն վերականգնվելուց 3 օր անց մարզպետը կրկին նրան ազատել էր տնօրենի պաշտոնից։ Աշխատանքը մի քանի օր դպրոցում կանգ էր առել, այսօր սկսել են քիչ-քիչ աշխատել, քանի որ Լուսինե Մկրտչյանը դարձյալ բռնել է դատարանների ճանապարհը։

Մեկ տարի առաջ Լուսինե Մկրտչյանին փոխարինած Էլմիրա Գալստյանը, որն այժմ ֆիզարձակուրդում է, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադարձավ դպրոցի ներսում ծավալվող իրադարձություններին․ «Գիտեք, ինձ էլ են նկատողություն տվել. վարչական աշխատողին 2 ժամ ֆրանսերենի դասաժամ եմ տվել` առանց մրցույթ հայտարարելու: Իրականում վարչական աշխատողին որ ժամ ենք տալիս, պետք է մրցույթ հայտարարենք, ընդամենը 2 ժամ ֆրանսերեն, ուրիշ մասնագետ չունեինք, մեկ դասարան էր անցնում ֆրանսերեն, դրա համար ինձ էլ նկատողություն տվեցին։ Տիկին Մկրտչյանին էլ 20 րոպե շուտ գործից դուրս գալու համար են ազատել, բայց առաջին ատյանի դատարանով, Վերաքննիչ դատարանով դատը շահեց ընկեր Մկրտչյանը, 3 օրով նշանակեցին ու էլի ազատեցին։ Հիմա մեր իրավաբանն ասում է՝ նույն նկատողություններով չեն կարող ազատել, որովհետեւ նկատողությունների ժամկետն անցել է, արդեն 1,5 տարի այդ նկատողությունների ժամկետն անցել է, ու նորից անօրինական նկատողություն են տվել ու ազատել ընկեր Մկրտչյանին։ Դրա համար աշխատողները բողոքում էին` որ մենք սպասեցինք հարցի օրինական լուծմանը, 2 ատյաններում դատը շահեցինք, ու ազատեցիք»։

Ըստ մեր զրուցակցի՝ մարզպետը մեկ տարի առաջ իրենց խոստացել էր, որ եթե դատը շահի, ապա տնօրենին կվերականգնի աշխատանքում եւ չի խոչընդոտի աշխատանքին։ Մարզպետը սեւեռվա՞ծ է Լուսինե Մկրտչյանի նկատմամբ, տիկին Գալստյանը պատասխանեց․ «Պարզվում է՝ սեւեռված է։ Ես կապում եմ քաղաքական հայացքների հետ, իսկ տիկին Մկրտչյանը շատ բարեխիղճ աշխատող է եղել։ Ես 1 տարի եղել եմ ժամանակավոր պաշտոնակատար, մեզ բազմաթիվ ստուգումներ են արել եւ ոչինչ չեն գտել։ Թեթեւ թղթաբանական հարցեր, որոնք շտկվել են, բայց ոչինչ չեն գտել։ Տիկին Մկրտչյանն իր հայացքներն ունի, բայց դրանք դպրոցում երբեք չի օգտագործել, քարոզ չի արել։ Կուսակցական չէ։ Խտրական վերաբերմունք է այդ մարդու նկատմամբ»,- ասաց տնօրենի ԺՊ-ն։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test