Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Դատելով Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումներից՝ նրանից ամեն ինչ սպասելի է hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Դատելով Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումներից՝ նրանից ամեն ինչ սպասելի է

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, Արցախի քաղաքական իշխանության հետ համատեղ, սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության հռչակման օրը, հանրահավաք է կազմակերպում։ Նույն օրը նաեւ Արցախին նվիրված միջազգային համաժողով է կայանալու, որին արտերկրից մեծ թվով հյուրեր են ժամանելու:

Ըստ ամենայնի, ընդդիմությունը փորձում է հակակշռել իշխանությունների հակաարցախյան քաղաքականությանը՝ ցույց տալով, որ չի պատրաստվում փակել Արցախի էջը, եւ հանրությանն ուղերձ է հղում, որ ազգային հարցերում իրենք կարողանում են համախմբվել: Հիշեցնենք, որ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Այժմ Փաշինյանը բացահայտ ասում է՝ Արցախը հանձնել է Ադրբեջանին, որ խաղաղություն հաստատի, իսկ ով համաձայն չէ, թող հեղափոխություն անի։ Զրուցել ենք Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք սեպտեմբերի 2-ի հանրահավաքից: Ի՞նչ եք կարծում` այս անգամ կստացվի՞ հանրությանը կոնսոլիդացնել մեկ գաղափարի շուրջ:

- Այս հանրահավաքը նախորդ հանրահավաքներից տարբերվում է նրանով, որ նախորդների ժամանակ գերակշռում էին սոցիալական թեմաները, իսկ այս հանրահավաքի բնույթը խորհրդանշական է: Օրը հենց այնպես չի ընտրվել, ինչպես գիտենք` սեպտեմբերի 2-ն Արցախի անկախության հռչակման օրն է: Ակցիան կազմակերպվում է հենց այդ առիթով: Այս հանրահավաքի հիմնական մեսիջն այն է, որ հայ ժողովուրդը չի մոռացել Արցախը եւ չի պատրաստվում հրաժարվել Արցախի հանդեպ պահանջատիրությունից: Մենք՝ որպես Արցախի հազարամյա տերեր, ունենք հստակ պահանջներ մեր հայրենի հողի նկատմամբ:

- Այսինքն` իշխանությունների հայտարարություններին փորձում եք այս քայլով հակադրվել: Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը պնդում են, որ Արցախի հարցը փակված է, իսկ դուք հակառակն եք պնդում:

- Այո, մենք պնդում ենք, որ Արցախի հարցը չի փակվել: Ի դեպ, բոլորովին վերջերս մի սոցհարցում էի ուսումնասիրում, որը ցույց տվեց մի պատկեր, որ ՀՀ բնակչության 90 տոկոսը չի հաշտվում այն մտքի հետ, որ Արցախը կորցրել ենք անվերադարձ: Սա եւս ցուցիչ է այն բանի մասին, որ երկու ժողովուրդները հաշտ չեն: Արցախ վերադարձի իրավունք, գերիների հարց… այս հարցերը շարունակում են արցախցու օրակարգում մնալ: Մեր կարգախոսն է` «Վերադարձ եւ պահանջատիրություն Արցախի նկատմամբ»:

- Թրամփ-Ալիեւ-Փաշինյան եռակողմ համաձայնագրի շրջանակներում ոչ մի խոսք չասվեց հայ ռազմագերիների, ինչպես նաեւ արցախցիների` Արցախ վերադարձի մասին: Ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր է նման պայմաններում, երբ Փաշինյանն է շարունակում երկիրը կառավարել, Արցախ վերադարձի մասին մտածել:

- Այդ օրը, ըստ էության, անտեսվեցին այդ բոլոր հարցերը: Անգամ լրագրողը հարց ուղղեց ԼՂ բնակչության վերադարձի մասին, սակայն ոչ մի խոսք չասվեց, երեք ղեկավարներն էլ անտեսեցին հարցը: Ես մի քանի անգամ նշել եմ, հիմա էլ ասում եմ՝ այս իշխանությունների հետ անիմաստ է նման հարցեր քննարկելը: Այժմ իմ անելիքն այն է, որ հնարավորինս սերտ պահեմ մեր հարաբերությունները գործընկերների հետ, մինչեւ կհայտնվի մի իշխանություն, որը, ազգային շահերից ելնելով, բոլոր այս հարցերը կբերի օրակարգ։

- Արսեն Թորոսյանը, որը նախկինում արցախցիներին վիրավորելու, ծաղրական գրառումներ անելու փորձեր է արել, այժմ սոցապնախարար է նշանակվել: Չունե՞ք մտավախություն, որ նա կարող է արցախցիների նկատմամբ ինչ-որ չարագործություններ իրականացնել` սոցիալական խնդիրներ լուծելու փոխարեն:

- Այո, ես կիսում եմ այդ մտահոգությունները: Բայց միեւնույն ժամանակ արտահայտում եմ այն կարծիքը, որ գոնե այս հարցում կա կոնսոլիդացիա: Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանին, միայն նրա ֆեյսբուքյան գրառումներից պարզ է դառնում, որ նրանից սպասելի է ամեն ինչ:

- Տեղեկություններ կան, որ այս տարի բուհեր ընդունվող արցախցի ուսանողների ուսման վարձը պետությունը չի ցանկանում վճարել: Ինչո՞ւ:

- Այո, սակայն արդեն այդ հարցը լուծվեց: Ուսանողների վարձավճարները պետությունը փոխանցելու է, եթե սովորում են բարձր առաջադիմությամբ: Այս տարվա ուսանողներին փորձեցին այդ ծրագրից հանել: Դեմ չենք, թող նախապատվությունը տրվի բարձր առաջադիմություն ունեցողներին: Միակ խնդիրն այն է, որ այն հասանելի է միայն պետական բուհերին:

- Որքա՞ն գումարի մասին է խոսքը:

- Յուրաքանչյուր արցախցի ուսանողի ուսման վարձն ամբողջությամբ վճարում է պետությունը, եթե ուսանողն ունի 100 բալային համակարգում 70 տոկոս առաջադիմություն, 20 բալային համակարգում` 15:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test