Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Իրեն դրել է Լյուդովիկոս 14-րդի տեղը hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Իրեն դրել է Լյուդովիկոս 14-րդի տեղը

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ անցկացրած ճեպազրույցի ժամանակ ՀԷՑ-ի անունը լսելուն պես Նիկոլ Փաշինյանն ուղղակի ցնցումների մեջ ընկավ։ Դիտարկմանը, որ կառավարության աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը հայտնել է, որ կառավարությունն ընդունում է՝ արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է կատարման համար, Փաշինյանն արձագանքեց․ «Ո՞վ է ասել, որ կառավարությունն ընդունում է, որ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի է: Ո՞վ է հայտնել նման դիրքորոշում, ով դիրքորոշում է հայտնել, թող դիմում գրի, գնա։ Բացարձակապես նման դիրքորոշում չի կարա լինի»։ Երբ նշվեց, որ այդ դիրքորոշումը հայտնել է կառավարության աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը, Փաշինյանն արձագանքեց․ «Կառավարությունը ես եմ, չի կարող որեւէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։ Ընդհանրապես, կառավարությունում եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն, շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ես՝ ինքս նրանց կհանեմ»։

Իրավաբան Գեւորգ Պետրոսյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, ասաց․ «Վարչապետի աթոռին զմռսված անձնավորությունը, նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարում է, որ կառավարությունն ինքն է։ Սա առերեւույթ սահմանադրական կարգի տապալում է, քանի որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքներով։ Ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ էլ որեւէ օրենք վարչապետին չի հավասարեցնում կառավարության հետ։ ՀՀ քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածը սահմանադրական կարգի տապալման համար նախատեսում է 10-15 տարի ազատազրկում։ Հետաքրքիր է՝ իրավապահները մտադի՞ր են գնալ այս հետքերով։ Էս մարդը թքած ունի մեր երկրի Սահմանադրության եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների վրա։ Նա նաեւ թքած ունի կառավարության անդամների վրա։ Ուղղակի զարմանալի է այդ ելույթը լսած կառավարության անդամների քար լռությունը։ Ես լինեի կառավարության անդամ կամ կառավարությունում պաշտոն զբաղեցնող, ոչ ավել, ոչ պակաս, կթքեի Նիկոլի մռթին»։ Պետրոսյանը հավելեց՝ Փաշինյանն իրեն դրել է Լյուդովիկոս 14-րդի տեղը, որն ասում էր․ «Պետությունը ես եմ»։

Նկատենք, որ Հայաստանի կառավարությունը կոլեգիալ մարմին է, որտեղ որոշումները կայացվում են քննարկումների արդյունքում, այն ձայնազուրկների հավաքատեղի չէ, եւ ցանկացած մեկը կարող է առարկել կառավարության ղեկավարին ու դեմ լինել նրա որոշմանը։ Փաշինյանի հայտարարությունը, թե հակառակ դիրքորոշում ունեցողները պետք է հեռանան, ոչ միայն նսեմացնում է նախարարներին, այլեւ քայքայում է պետական համակարգը։ Սա միտում է՝ կենտրոնացնելու ամբողջ իշխանությունը մեկ անձի ձեռքում։ Իսկ Փաշինյանի խոսքերը, որ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը չի կատարվելու, կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի միջազգային հեղինակության եւ իրավական պետության իմիջի վրա։

«Կառավարությունը ես եմ» արտահայտությունը եւ այն, որ ընդդիմադիր կամ հակադրվող պաշտոնյաները պետք է անմիջապես հեռանան, ցույց է տալիս, որ մեզանում իշխանության յուրացում է տեղի ունեցել, բոլոր ինստիտուտները ոչնչացվել են, չեն գործում Սահմանադրությունը եւ ինստիտուցիոնալ զսպող մեխանիզմները, որոնք նախատեսված են օրենսդրությամբ եւ միջազգային օրենքներով։

Ի դեպ, Փաշինյանի այս հայտարարությանն արձագանքել էր նաեւ Նարեկ Կարապետյանը։

«Այսօր Փաշինյանը, արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե կառավարությունից արձանագրվել է դիրքորոշում, համաձայն որի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է, նշել է. «Ով նման դիրքորոշում է հայտնել, թող դիմում գրի՝ գնա։ Կառավարությունը ես եմ, չի կարող որեւէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող կարծիք ունենալ։ Եթե կան նման մարդիկ կառավարությունում, թող դիմում գրեն, գնան, հակառակ դեպքում՝ ես կհեռացնեմ նրանց»։

Մեր իրավաբանական թիմը շնորհակալություն է հայտնում վարչապետ Փաշինյանին։ Եվս մեկ նման հայտարարություն, եւ արբիտրաժային դատարանում մեր վերջնական հաղթանակն անխուսափելի կլինի»,- գրել էր նա։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test