Շենգավիթ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար, ՔՊ-ական Ռազմիկ Մկրտչյանի գործով նոր զարգացումներ կան։ Հիշեցնենք, որ Մկրտչյանը հունիսի 14-ին 2 ամսով կալանավորվել էր, ապա դատարանի որոշմամբ նրա խափանման միջոցը փոխվեց՝ տնային կալանքի: Մենք գրել էինք, որ Մկրտչյանի մտերիմ կինն իր տուն է հրավիրել Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին, հետո եկել են Մկրտչյանի մարդիկ` թվով 5 հոգի, եւ հենց տանտիրոջ ներկայությամբ ծեծի ենթարկել Տ․ Մակարյանին։ Ծեծողներին քիչ ուշ միացել է նաեւ Ռազմիկ Մկրտչյանը՝ 3 հոգու հետ, ու շարունակել են ծեծը, հայհոյանքներ են հնչեցրել Մակարյանի հասցեին։ Քրեական գործում նաեւ Ռազմիկ Մկրտչյանի եղբոր եւ նրա 2 նախկին տեղակալների անուններն են շրջանառվում։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ քրգործով նոր մեղադրյալ է ներգրավվել՝ Գոռ անունով մի երիտասարդ, որը գործով մեղադրյալ Տաթեւիկ Հակոբյանի ընկերն է։ Գոռը եւս Ռազմիկ Մկրտչյանի հետ մասնակցել է ծեծի միջադեպին։ Մեր աղբյուրները պատմում են, որ գործով այս պահին 3 մեղադրյալ կա՝ Ռազմիկ Մկրտչյանը, Տաթեւիկ Հակոբյանը եւ վերջինիս ընկեր Գոռ Թադեւոսյանը։ Ի սկզբանե, առաջին ատյանի դատարանը` նախաքննական մարմնի միջնորդությունը Տաթեւիկ Հակոբյանի նկատմամբ կալանավորում կիրառելու, մերժել էր, մեղադրանքի կողմը բողոքարկել էր որոշումը, այն բավարարվել է եւ Տաթևիկը կալանավորվել է։ Հետո պաշտպանական կողմի միջնորդությամբ առաջին ատյանում կալանավորումը փոխվել է տնային կալանքով ու գրավով։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test