«Թրամփի ուղին», եւ խաղաղության պամյանագրի նախաստորագրումը, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես հողի վրա խաղաղություն, արդյո՞ք երաշխիք տալիս են, որ Բաքուն Հայաստանի վրա նոր հարձակում չի իրականացնելու։ Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է՝ չի հավատում այս իշխանությունների ոչ մի խոսքին, երբեք չի հավատացել։
«Պատերազմի ժամանակ մեզ համոզում էին, որ հաղթանակը մոտ է, մենք պարտություն տեսանք։ Հիմա խոստանում են խաղաղություն, սակայն ստացվում է, որ մենք հերթական կապիտուլյացիայի եւ նոր զիջումների առջեւ ենք կանգնած։ Ամեն անգամ, երբ հարց է ծագում, թե ինչ է ձեռք բերում Հայաստանն այդ թղթերը ստորագրելով, պարզվում է, որ ոչինչ, մի բան էլ նոր տարածքային զիջումների ենք գնալու, անցնենք նվաստացման բոլոր էտապները»,-ասաց նա։
Սահակյանցը շեշտում է՝ իշխանությունը հանրությանը համոզում է, թե «Արեւմտյան Ադրբեջանի» թեման փակված է, բայց Բաքվում շարունակվում է Հայաստանում վերաբնակեցվելու մասին խոսակցությունները։ «Իրենք շարունակում են խոսել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին։ Այդ փաստաթղթերով իրենք պատրաստվում են գնալ ընտրությունների, եւ դրանցում որեւէ հայանպաստ բան չկա»,-նշեց նա։
Սահակյանցը չի հավատում, որ Փաշինյանի խոստացած խաղաղությունը կլինի։ «Ես չեմ հավատում, երբեք չի կարող լինել խաղաղություն մեր, ազերիների եւ թուրքերի միջեւ։ Հայերին եւ՛ Արեւմտյան Հայաստանի տարածքներում են կոտորել, եւ՛ պատերազմների ժամանակ, անգամ հիմա։ Մեզ փորձում են վտարել մեր հայրենիքից, ուղղակի 21-րդ դարում ավելի ժամանակակից մեթոդներով։ Գրավելու մեթոդներից մեկն էլ այդ, այսպես կոչված՝ խաղաղությունն է, որ քարոզում են»,-նշեց նա։
Խաղաղության պայմանագրի նախաստորագրված փաստաթղթում գերիների վերադարձի մասին որեւէ հիշատակում չկա։ Ըստ Սահակյանցի՝ Փաշինյանը վտանգ է տեսնում գերիների մեջ։
«Իշխանությունը վախենում է գերիների վերադարձից, որովհետեւ նրանց գալուն պես շատ բան կարող է պարզվել՝ գերի ընկնելու, պայմանավորվածությունների եւ այլնի վերաբերյալ։ Բաքվում գերի են մարդիկ, ովքեր շատ լուրջ ինֆորմացիաներ ունեն 44-օրյա պատերազմի վերաբերյալ։ Ռուբեն Վարդանյանն, օրինակ, կարող է լուրջ վտանգ լինել այս իշխանության համար։ Մինչեւ այս իշխանության հարցերը չլուծվի, կարծում եմ՝ ոչ ոք ազատ չի արձակվի»,-ասաց նա։
Արդյո՞ք այժմ որեւէ ձեւով պայքար գնում է՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար, Սահակյանցը կարծում է՝ ոչ, եթե անգամ կա, ապա շատ իներտ։ «Երբեք չես համեմատի թեկուզ Բագրատ սրբազանի նախաձեռնած պայքարի հետ։ Ես հիմա պայքար չեմ տեսնում, ցավով կարող եմ փաստել։ Եթե իշխանությունը վտանգ է տեսնում Բագրատ Սրբազանի, Սամվել Կարապետյանի մեջ, նշանակում է՝ վախեցած են նոր պայքարից։ Ես համոզված եմ, որ պայքար լինելու է, չի կարող այսպես շարունակվել»,-ընդգծեց նա։
Նկատենք, որ նախորդ տարիներին բազմաթիվ շարժումներ են եղել՝ Փաշինյանի հեռացնելու նպատակով։ Բազմիցս փորձ է արվել պայքարի միջոցով իշխանության հակապետական գործողությունները կասեցնելու, բայց ցանկացած նոր նախաձեռնություն իշխանությունը ուժայինների, ռեպրեսիվ մեթոդների միջոցով ճնշել է նախօրոք։ Ընդդիմադիրները կարծում են, որ Փաշինյանի իշխանության ներկայացրած «խաղաղության» փաստաթղթերն ու «Թրամփի ուղին» չեն երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, իսկ ընդդիմադիր ու քաղաքացիական պայքարը դեռ գտնվում է իներտ վիճակում։ Այնուամենայնիվ, հասարակությունը ստիպված կլինի հանդես գալ ակտիվ դիմադրությամբ, քանի որ ներկա իրավիճակը երկար շարունակվել չի կարող։
Մանրամասն՝ տեսանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test