Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչի՞ց է զգուշանում Նաթանյահուն 1in.am 1in.am

time
Ինչի՞ց է զգուշանում Նաթանյահուն

Իսրայելական մամուլը հայտնում է, որ մոտակա օրերին կառավարությունը կհրապարակի երթերի և ցույցերի «ազատությունը զգալիորեն սահմանափակող որոշում»: Ըստ աղբյուրների, այն ամիսներ առաջ հեղինակել է Ազգային անվտանգության նախարարությունը, բայց հետագա ընթացք չի ստացել, քանի որ կառավարության իրավախորհրդատուն այն «չի երաշխավորել»:

Այսօր էլ կառավարության իրավախորհրդատուն դեմ է Ազգային անվտանգության նախարարության նախաձեռնությանը, բայց այն ուժի մեջ կմտնի հինգ օր հետո: Ըստ այդմ, Իսրայելի ամբողջ տարածքում արգելվում են փողոցների և մայրուղիների արգելափակումը, սինագոգներում քաղաքական միջոցառումների անցկացումը: Կառավարության որոշմամբ բողոքի ակցիաներ չեն կարող տեղի ունենալ նաև «պետական և քաղաքական գործիչների բնակության վայրերի մոտ»:

Ակնհայտ է, որ սահմանափակումներն առաջին հերթին վարչապետ Նաթանյահուին ապահովագրում են հանրային բողոքի ցույցերից: Կառավարությունը ոստիկանությանը լրացուցիչ լիազորություններ է տվել: Այս որոշումը ժամանակային առումով համընկնում է «Մեր տուն Իսրայել» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Լիբերմանի և նախկին վարչապետ Բենետի հանդիպմանը, որի արդյունքներով «համաձայնեցվել են կոալիցիայի կազմավորման սկզբունքները և իշխանություններին հեռացնելու քայլերն ու ժամանակացույցը»:

Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հայտնվել է ներքին և արտաքին քաղաքական շատ բարդ իրավիճակում: Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ Զամիրը նրան կոչ է արել «անհապաղ ընդունել» ՀԱՄԱՍ-ի հետ «փոխանակման գործարքը»: Հանրային տրամադրությունները նույնպես հակապատերազմական են: Այդուհանդերձ, կառավարությունը կայացրել է Գազա քաղաքը գրավելու և պաղեստինյան էքսկլավն ամբողջությամբ օկուպացնելու որոշում:

Մեծանում է Նաթանյահուի քաղաքական դեմ միջազգային դժգոհությունը: Եվրոպական գրեթե բոլոր երկրները դատապարտում են Գազայում Իսրայելի ռազմական գործողությունները: Թուրքիան նախաձեռնել է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական արտահերթ խորհրդաժողով և իսլամական աշխարհին հակաիսրայելական կոալիցիա ստեղծելու կոչ արել:

Օգոստոսի 28-ին Թուրքիայի նախագահ Էրդողանն Անկարայում ուժի ցուցահանդես է կազմակերպել: Նա հայտարարել է, որ թուրքական բանակն ստանում է ազգային արտադրության «Պողպատե գմբեթ» ՀՕՊ համակարգի առաջին խմբաքանակը: Նոր զինատեսակի անվանումն իսկ հուշում է, որ Թուրքիայի տարածաշրջանային գլխավոր ախոյանն Իսրայելն է, որ ունի «Երկաթե գմբեթ» ՀՕՊ միջոցներ: Էրդողանն ակնհայտորեն հասկացրել է, որ թուրքական «Պողպատե գմբեթն» ավելի «արդիական և մարտունակ է, քան իսրայելական «Երկաթե գմբեթը»»:

Նաթանյահուն կանխատեսու՞մ է իր իշխանության դեմ ներքին այնպիսի սուր պայքար, երբ հարկ կլինի գործի դնել ոստիկանական կամ բանակային ուժեր: Արտաքին միջավայրն ի՞նչ ազդեցություն է թողնում հրեական պետության ներքաղաքական օրակարգի վրա: Իսրայելի և Թուրքիայի սրված հարաբերությունները կարո՞ղ են բերել Մերձավոր Արևելքի ավելի ընդգրկուն դեգրադացման: Այս հարցերը կարևոր են, որովհետեւ հայ-ադրբեջանական փաստացի խաղաղության ինստիտուցիոնալացումը պայմանավորված է նաև Մերձավոր Արևելքի զարգացումներով, հատկապես՝ իսրայելա-թուրքական հարաբերություններով:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test