Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ձեթը, շաքարավազն ու տուկի թելը դարձել են դպրոցական պայուսակ. ականջդ կանչի Գագիկ Ծառուկյան. Ադամյան. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Ձեթը, շաքարավազն ու տուկի թելը դարձել են դպրոցական պայուսակ. ականջդ կանչի Գագիկ Ծառուկյան. Ադամյան. տեսանյութ

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի համոզմամբ՝ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանին մի բան է պետք՝ խաղաղություն:

Անդրադառնալով դիտարկմանը, որ այն կարծես այնքան էլ իշխանության ընդդիմախոսների սրտով չէ, վերջինս նկատում է՝ 2020 թվականից հետո հասարակությունը ընդդիմության բոլոր գործընթացներում իր ընդհանրական պատասխանը տվել է՝ «Դիմադրություն» շարժում, «Վեր կաց լաո», «Սրբազան» շարժում և այլն:

«Նրանք, ովքեր ուզում են ՀՀ-ում իշխանափոխություն անել, հաստատել այլընտրանքային իշխանություն, վաշինգտոնյան փաստաթղթին դեմ են: Փորձում են գտնել հնարավոր և անհնար տարբերակներ, որ արժեզրկեն այս ամենը»,- ընդգծում է նա:

Ադամյանը նշում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնագրերի միջև ընդհանրություն գոյություն չունի. «2020-ին հաղթած և պարտված կողմերի միջև էր, այժմ՝ հավասար կողմերի: Ռուսաստանը կոնֆլիկտի կողմ էր, սակայն Ադրբեջանի օգտին, իսկ ԱՄՆ-ն անկողմնակալ է»:

Վերջինս նկատում է՝ ՌԴ-ում արդեն կարծում էին, թե ՀՀ-ում իշխանափոխությունը եղած է, և իշխանության կգա Ռոբերտ Քոչարյանը, որն էլ մեծ գումարներ ծախսեց, սակայն արդյունքի չհասավ:

Անդրադառնալով ՀՀ-ում կալանավորված ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի այն քայլին, ըստ որի՝ գյուղաբնակ բոլոր առաջին դասարանցիներին պայուսակներ է նվիրել, հարցին՝ արդյոք սա կաշառքի տարր չի՞ պարունակում, Ադամյանն ասում է. «Շաքարավազն ու ձեթը ավելի քաղաքակիրթ տեսք են ստացել՝ դառնալով դպրոցական պայուսակներ, վաղը կարող է գրենական պիտույքներ դառնան, այնուհետև երեխաներից անցնեն ծնողներին»:

Մեկնաբանելով ընդդիմության այն հայտարարությունը, որ սեպտեմբերի 2-ին՝ ԼՂ անկախության օրը, հանրահավաք են հրավիրում՝ զրուցակիցն ասում է. «Հիմա ի՞նչ պետք է հնարեն, որ մարդիկ փողոց դուրս գան, ոչինչ չեն առաջարկում: Լավ, Փաշինյանը հեռացավ, ի՞նչ են անելու: Ինչքան կարելի է ժողովրդին խաբել հավաքներով: Ի՞նչ են արել Արցախի համար, թող պատասխանեն, նոր գնան ինչ ուզում են անեն»:

Արձագանքելով դիտարկմանը՝ ընդդիմադիրները պնդում են, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վերանորոգման անվան տակ քանդում են՝ Անահիտ Ադամյանը զայրացած շեշտում է. «Մարդ ինչքան սրիկա պիտի լինի, որ հուշահամալիրի վերանորոգումը անվանի քանդում: Այսինքն՝ ոչինչ չարվեր, որ մի օր արթնանայինք, տեսնեինք՝ սյուները չկա՞ն»:

Այս համատեքստում արձագանքելով հարցին, թե Թուրքիայի հետ սահմանի բացումը արդյո՞ք վտանգներ է պարունակում՝ զրուցակիցը ընդգծում է. «Մենք ստեղծում ենք միֆեր և դրանցով սարսափեցնում ինքներս մեզ: Վաղուց մենք Թուրքիայի հետ դե ֆակտո բաց սահմաններ ունենք, հարաբերվում ենք․ տեսեք, թե որքան հայ է ապրում այնտեղ, ինչ առևտուր է արվում»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test