Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հազարավոր զոհեր բերած իշխանությունը միացել է Սյունիքը Հայաստանից պոկելու ծրագրին. Ավետիք Քերոբյան 168.am 168.am

time

«Իշխանությո՛ւն, լավ չե՞ք, Հայաստանի դեմ պատերազմի սպառնալիքով համաձայնել եք Հայաստանով Ադրբեջանին անխոչընդոտ ճանապարհ տալ և դա համարում եք խաղաղությո՞ւն. առհասարակ, ձեր այդ նախաստորագրած թղթի ամեն մի կետը Հայաստանի դեմ կազուս բելի է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, դիմելով ՀՀ իշխանությանը, ասաց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման Խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը։

«Պատերազմի սպառնալիքը եղել է ու լինելու է։ Այն ճանապարհը, որը տալիս են, դա Հայաստանից Սյունիքը խլելու ծրագիր է. ծրագիր, որը չեն թաքցնում Թուրքիան և Ադրբեջանը։ Այդ ճանապարհն առիթ է լինելու հետագայում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի համար»,- շեշտեց Քերոբյանը։

Անդրադառնալով՝ վաշինգտոնյան թղթերին որպես այլընտրանք՝ Հայաստանի դեմ պատերազմ համարող իշխանական թեզերին, Քերոբյանը նկատեց՝ գործ ունենք «խրոնիկ ստախոսների» հետ, մինչդեռ իրականում նրանք ոչ թե խաղաղություն բերողներ են, այլ՝ պատերազմ։

«Մի հատ թող հայելու մեջ նայեն. այս իշխանությունը պատերազմ է բերել, հազարավոր զոհերի և խեղումների պատճառ դարձել… Փաշինյանն ու Ալիևն այլևս գործընկերներ են։ Նրանք իրականացնում են Հայաստանի ստրկացման ծրագիրը»,- ասաց նա։

Հազարավոր զոհեր բերած իշխանությունը միացել է Սյունիքը Հայաստանից պոկելու ծրագրին. Ավետիք Քերոբյան

Ըստ Քերոբյանի՝ Փաշինյան-Ալիև գործընկերության մասին է այն, որ ՀՀ իշխանությունը խոսում է՝ Հայաստանի պաշտպանական ծախսերը կրճատելու, իսկ Ալիևը՝ ադրբեջանականն ավելացնելու մասին։

«Հայաստանի ապառազմականացման համատեքստում է պետք այս հարցը դիտարկել։ Ռազմական ծախսերը չավելացնելու որոշումն Ալիևի հետ գործընկերության հետևանք է, հետևապես՝ Հայաստանի քաղաքացիները Փաշինյանին չպետք է դիտարկեն որպես Հայաստանի շահը սպասարկող։ Դրա ապացույցն է այն, որ պաշտպանական ծախսերը կրճատելու հետևանքով, բացի ՊՆ-ում աշխատավարձ վճարելուց, որևէ այլ բան չեն անելու։ Ես չեմ բացառում, որ այն սպառազինությունը, որը գնել են, նվիրեն, օրինակ, Ուկրաինային՝ Ալիևի հրահանգով»,- ասաց Ավետիք Քերոբյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test