Մոսկվայի Սատիրայի թատրոնի նախկին տնօրեն, ծագումով ադրբեջանցի Մամեդալի Աղաևը անօրինական կերպով հարստացել է՝ Սատիրայի թատրոնում չորս ներկայացում բեմադրելով՝ «Անտառը», «Ամուսինն ու կինը սենյակ կվարձակալեն», «Սխալների գիշերը» և «Թատերական սթրիփթիզ», հաղորդում է Mash թելեգրամյան ալիքը։
Mash-ի տվյալներով՝ 2025 թվականի մարտին Աղաևը դատական հայց է ներկայացրել Մոսկվայի ակադեմիական Սատիրայի թատրոնի դեմ։
Ըստ նրա՝ թատրոնն առանց որևէ պատճառի խզել է իր հետ կնքված պայմանագրերը և դադարեցրել է այդ ներկայացումների համար տոմսերի վաճառքի 4%-ի վճարումը, չնայած դրանք շարունակել են բեմադրվել։
Ինչպես պարզվել է, նախկին տնօրենի հետ գործարքները կատարվել են խախտումներով. փաստաթղթերը ստորագրվել են որպես անհատ ձեռնարկատիրոջ հետ գործարքի ձևաչափով, չնայած դրանք համաձայնեցված են եղել ֆիզիկական անձի հետ։ Թատրոնի ղեկավարությունը հայտարարել է, որ չի պահպանել ստեղծագործությունների իրավունքների փոխանցման և տեքստերի բնօրինակ պայմանագրերը, ակտերը։
Արդյունքում, դատարանը պարզել է, որ Մամեդալի Աղաևը չի ապացուցել այդ սցենարների ստեղծումն ու փոխանցումը, ուստի մերժել է հայցը։
Ավելի վաղ ТАСС-ը հաղորդել էր գողության գործով Աղաևի ձերբակալության մասին։ Նա կասկածվում է խարդախության մեջ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test