«Տաշիր» բարեգործական հիմնադրամը արդեն ավանդույթ դարձած մի սոցիալական ծրագիր է իրականացնում` Հայաստանի տարբեր համայնքներում բոլոր առաջին դասարանցիներին բաժանում են պայուսակներ եւ գրենական պիտույքներ։ Այս տարի շուրջ 10 հազար երեխա ստացել է այդ պայուսակներից։
Սակայն այս նախաձեռնությունը իշխանություններին ակնհայտորեն դուր չեկավ` նրա ներկայացուցիչները սկսեցին քննադատել, գրառումներ անել, թե նախընտրական կաշառք են բաժանում, որոշ տեղերում հրահանգներ իջեցվեցին տեղական իշխանություններին՝ խոչընդոտել պայուսակները բաժանելու գործը, կամ` ծնողներին համոզել, որ չվերցնել նվերը։ Նույնիսկ արձանագրվել է դեպք, երբ նվերներ բաժանող կամավորներից մեկին են ձերբակալել։
Դպրոցականների պայուսակները դարձան խանդի առարկա եւ քաղաքական մրցակցության գործիք։
«Հայաստանի բոլոր գյուղական համայնքների երեխաների համար նախատեսված են եղել նվերներ։ Խոչընդոտներ են եղել տարբեր մակարդակի, անգամ ձերբակալություն է եղել։ Այսպես փորձում են իրենց պատկերացրած ձեւով խանգարել, ինչին միացել են նաեւ համայնքապետերը։ Մեր ծրագիրը հավուր պատշաճի գնում է առաջ։ Մեզ համար շատ կարեւոր է երեխաներից ստացած էմոցիաները։ Երեւանում նստած, բարձր աշխատավարձ ստացողները բացարձակ պատկերացում չունեն, թե առհասարակ ինչի կարիք ունեն մեր հայրենակիցները։ Իրենց համար բացարձակ կարեւոր չէ այն ուրախությունը, որ երեխաներն ունենում են նվերներ ստանալիս»,- նշեց նա։
Ալեքսանյանն անդրադարձավ նաեւ քննադատություններին, թե «Տաշիր»-ի բարեգործական ծրագրերը ցուցադրական են, իսկ բարեգործությունը «չեն ցուցադրում»: «Մենք ենք ասում, որ բարեգործությունը չպետք է ցուցադրվի, եւ տարիներ շարունակ մեր բոլոր ծրագրերի 90 տոկոսի մասին հանրությունը չի իմացել։ Հիմա այնպիսի ժամանակներ են, որ կարծում եմ՝ պետք է ցույց տալ։ Սոթքի վերակառուցման ժամանակ շուրջ երկու տարի աշխատանքներ ենք կատարել, սակայն որեւէ բան չի լուսաբանվել»,- ասաց նա։
Ստացվում է, որ Հայաստանում բարերարությունն ու նվիրատվությունն էլ արդեն պետք է իրականացվեն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ եւ հակաիշխանական հայացքներ ունեցող անձինք իրավունք չունեն բարեգործությամբ զբաղվելու, որովհետեւ իշխանությունը վախենում է, որ դա կարող է հեղինակություն բերել որեւէ մեկին, ով ՔՊ-ի ու Փաշինյանի հետ չէ։ Սակայն երեխաների պայուսակները քաղաքականացնելու, այս բարեգործական նախաձեռնությանը խոչընդոտելու փորձը մարդիկ շատ վատ են ընդունում եւ հասարակության աչքում իշխանությունն ավելի է վարկաբեկվում։
Պարզ է, որ խնդիրը ուսապարկերն ու գրենական պիտույքները չեն, խնդիրը Սամվել Կարապետյանի հեղինակությունն է, ինչն իշխանությունների համար դարձել է լուրջ մտահոգության պատճառ։ Փաշինյանի թիմը Կարապետյանի յուրաքանչյուր քայլ, անգամ զուտ սոցիալական կամ բարեգործական բնույթի նախաձեռնություն, դիտարկում է ոչ թե որպես օգնություն քաղաքացիներին, այլ որպես քաղաքական սպառնալիք։
Ակնհայտ է, որ գործարարի լայնածավալ ծրագրերը մեծ ազդեցություն ունեն հատկապես մարզերում․ հազարավոր ընտանիքներ անմիջականորեն զգում են դրանց կարիքը։ Սա ինքնաբերաբար ձևավորում է վստահության և համակրանքի հենք, ինչը ներկայիս իշխանության համար ընկալվում է որպես վտանգավոր մրցակցություն։
Իշխանությունը փորձ է բարեգործությունն արգելելով՝ նվազեցնել դրա ազդեցությունը։ Սամվել Կարապետյանի դեմ իշխանության թիրախավորված վերաբերմունքը փաստում է, որ երկրում մրցակցությունը տեղափոխվել է անգամ բարեգործության և սոցիալական ծրագրերի դաշտ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test