Երկու ամիս է, ինչ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորված է։
Hraparak.am-ի զրուցակիցը Միքայել սրբազանի պարտավորությունները ստանձնած Տեր Ավետիք Աբեղա Սողոմոնյանն է։
-Հա՛յր Սուրբ, ինչպե՞ս եք, թեմն առանց սրբազանի ի՞նչ վիճակում է։
-Ամեն տարի սրբազանի արձակուրդային շրջանում փոխարինում եմ նրան, հոգսն ինձ վրա է լինում, ես էլ նորմալ կատարում եմ իմ վրա դրված պարտականությունները թեթև ենք տանում, այս տարի էլ փոխարինում եմ նրան՝ գիտակցելով, որ նա անազատության մեջ է, բայց ասեմ՝ նա այդպես մի տեսակ ավելի լավ հանգստացավ, քան ազատության մեջ էր։ Բայց արձակուրդից հետո արդեն իր ֆիզիկական ներկայության պահանջը զգում ենք։ Նման է նրան, ոնց որ՝ գլուխն առանց մարմնի։ Բոլորս էլ սրբազանի հետ աներևույթ թելերով կապված ենք։Ինքը ինձ համար բացի սրբազան լինելուց, ճիշտ է, ինձանից տարիքով փոքր է, ինձ համար նաև հոգևոր ծնող է, որովհետև ինքն է ինձ ձեռնադրել։Ես ոնց կարող եմ իրեն չգնահատել, իր ֆիզիկական բացակայությունը չնկատել։ Ինքը հրահանգել է, որ ես շարունակեմ իր գործը, բայց իր կարիքը կա։
-Իսկ պատրա՞ստ եք երկար կրել այս պատասխանատվությունը, եթե սրբազանին շարունակեն երկար պահել կալանքի տակ։
-Իմ անձնական կարծիքով, որ նայում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, ովքեր իրեն խանգարում են, ժամանակավոր կամ արգելափակում է, կամ մեկուսացնում։ Իմ կարծիքով երկու սրբազանին էլ, 18 տղաներին էլ ու այն աղջկան էլ չի դատի, մինչև 2026 թվականը գա, ինքը վերընտրվի։ Այն ժամանակ դրանով ասել կուզի՝ թե՝ դե գնացեք, որտեղ ձերն եք ասում, էնդեղ էլ իմը կասեմ։ Ինքը ոչ մեկին էլ չի դատում, ինքն ինչ անում է՝ լեզվի վրա է, սրտին բան չկա, ինձ այդպես է թվում։ Ինչ վերաբեվում է իմ պատրաստ լինելուն, ես պատրաստ եմ, բայց եթե Աստված մի արասցե, երկարաձգվեց, փոխություններ կլինեն։ Վեհափառ Հայրապետը, տեսնելով, որ այստեղ առաջնորդ է պետք, որովհետև Շիրակի թեմը ճանաչված, մեծ, ասող թեմ է, եւ ավելի պատրաստված մեկն է պետք, հնարավոր է՝ ժամանակավոր կամ հիմնական նոր սրբազան նշանակի։ Իհարկե, տա Աստված, մեր սրբազանը վերադառնա, բանը չհասնի դրան։
-Իսկ նոր սրբազան նշանակելու դեպքում, թեմը պատրա՞ստ է դրան, ժողովուրդը ինչպես կընդունի, շուրջ քառորդ դար է՝ Միքայել սրբազանն էր այս հոտի գլուխը․․․
-Կարծում եմ՝ նորմալ, ես ինքս բավական ճանապարհ եմ անցել, գրեթե ամեն ինչ տեսել եմ, ապրել, կրել եմ մարմնիս վրա, թրծվել եմ, դրան էլ պատրաստ ենք։
-Սրբազանի ձերբակալությունից հետո հավատացյալների հոսքը Գյումրու եկեղեցիներ մի տեսակ մեծացել է, ինչո՞վ էր պայմանավորված։
-Ես կասեի՝ միշտ էլ այստեղ շատ են եկեղեցի այցելողները, հիմա էլ մարդիկ գալիս են ու գալիս, եղել են դեպքեր, որ Շիրակի մարզից դուրս համայնքներից եկել են ու սրբազանի համար անհանգստացած՝ աղոթք արել։ Սրբազանն իր մտերիմների ու նվիրյալների հոտն ունի, սրբազանը մնում է սրբազան։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test