Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Միևնույն է՝ մեղավոր եք ճանաչելու Միքայել Սրբազանին»․ Երեմ Սարգսյան mamul.am mamul.am

time
 «Միևնույն է՝ մեղավոր եք ճանաչելու Միքայել Սրբազանին»․ Երեմ Սարգսյան

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ընթանում են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատալսումները։

Կողմերը հանդես են գալիս եզրափակիչ՝ մեղադրական և պաշտպանական ճառերով։ Հանրային մեղադրողը պահանջեց Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչել։ Նշենք, որ Միքայել Սրբազանի նկատմամբ քրգործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Այս հոդվածով նախատեսվում է տուգանք՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանք՝ 150–270 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ 2-5 տարի ժամկետով: Փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով քրեական գործն ամբողջությամբ շինծու է՝ առաջին իսկ պահից ապօրինություններով զուգորդված։

«Օրենքը մեզ պարտադրում է անդրադառնալ մեղավորների նշած ապացույցներին և հերքել մեղադրանքները՝ անկախ նրանից, որ նախագահող դատավորը վաղուց գիտեր, որ պետք է դատապարտի գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ու այլ ելք չունի, քան նրան մեղավոր ճանաչելը։ Սակայն նախագահող դատավորն ուներ և ունի այդ ելքը, բայց վախերի պատճառով ի վիճակի չէ պոկվել դրանից, նախընտրում է բացահայտորեն խախտել օրենքը»,- պաշտպանական ճառի սկզբում ասաց Երեմ Սարգսյանը՝ հավելելով․ «Դուք ձեր վարքագծով ապացուցել եք, որ անկախ ապացույցների առկայությունից կամ բացակայությունից, անկախ հանցանքի առկայությունից կամ բացակայությունից, միևնույն է՝ մեղավոր եք ճանաչելու Միքայել Սրբազանին այս շինծու, քաղաքական նպատակներով բերված մեղադրանքով»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test