Եվրոմիությունը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված հարցերի իրականացման գործընթացին։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
Գրոնոն նշել է, որ ԵՄ անդամ պետությունները նույնպես աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղությանը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել երկու երկրների միջև համաձայնեցված հարցերի իրականացման գործընթացին, այդ թվում՝ տրանսպորտային միջանցքի վերաբերյալ։
Իլհամ Ալիևը, իր հերթին, նշել է, որ Ադրբեջանը երկկողմ հիմունքներով աջակցում է Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցառումներին՝ կրկին անդրադառնալով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի շրջանի միջև անխոչընդոտ տրանսպորտային և տարանցիկ հաղորդակցության հաստատման կարևորությանը, ինչպես նաև՝ Եվրոմիության հետ համագործակցության լայն հնարավորությունների առկայությանը, մասնավորապես՝ Նախիջևանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման հարցում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test