Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանը կարծում է, թե Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու «դեպքերի մի զգալի մասում» դրդապատճառը ընտրություններում ձայներ ստանալն է aravot.am aravot.am

time
Փաշինյանը կարծում է, թե Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու «դեպքերի մի զգալի մասում» դրդապատճառը ընտրություններում ձայներ ստանալն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վստահեցրեց, որ Միացյալ Նահանգների հետ Սյունիքի միջանցքը 99 տարով

զարգացնելու վերաբերյալ ֆիքսված պայմանավորվածություն չկա:

-Ոչ մի պայմանավորվածություն չկա: Կողմերը կարող են ունենալ իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները: Բայց ՀՀ-ում կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնք ունեն կառուցապատման իրավունք 50 եւ ավելի տարիներով: Երբ որեւէ տեղ ներդրում է արվում, մարդիկ պետք է ունենան բավարար վստահություն, որ այդ ներդրումները կարող են հետ բերել… Էլի եմ ասում ցանկացած հարց 90 , թե 10 տարով քննարկելի է այն, ինչ տեղավորվում է հինգ արտահայտությունների մեջ՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, իրավազորություն, փոխադարձություն: Այսօր էլ ունենք նման պայմանագրեր, բայց այս պահին որեւէ ֆիքսված պայմանավորվածություն չունենք, այդ թվում՝ 99 տարով-,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վաշինգթոնյան հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե «Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում Միացյալ Նահանգների հետ այս միջանցքը զարգացնելու համար, որը կարող է տևել մինչև 99 տարի: Եվ հետո նրանք խոստանում են 99 տարուց հետո երկարաձգել այն, այդպես չէ՞»։

Անդրադառնալով հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակականությանը, Փաշինյանն ասաց. «Պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք, որ ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր ժողովրդի ու մեր պետության շահերի հետ որեւէ կապ չունի …Ես չեմ ուզում, որ մեր նահատակներին այսպիսի կարգավիճակի մեջ դնենք: Պետք է կենտրոնանանք մեր պետության շահերի վրա: Այդքան երկրներ ճանաչել են հայոց ցեղասպանությունը, եկեք գույքագրենք, թե հայ ժողովուրդը, ՀՀ-ն ի՞նչ են շահել դրանից: Ի՞նչ ենք ստացել դրանից: Մեր նպատակը մեր նահատակներին աշխարհաքաղաքական առեւտրի մեջ որպես վճարամիջոց օգտագործելու հնարավորություն տա՞լն է ուրիշներին»:

Փաշինյանը պատմեց, որ բազմաթիվ արտասահմանցի գործընկերների հետ է խոսել այս թեմայով, հարցրել՝ ինչու են ճանաչում հայոց ցեղասպանությունը, փորձել է հասկանալ ճանաչելու մոտիվացիան ու հասկացել. «Ակնհայտ է՝ դեպքերի մի զգալի մասում այդ մոտիվացիան ընդամենը ընտրություններում 3000, 10.000 կամ 100.000 ձայն ավել ստանալն է: Դա էլ ոչ մի կապ չունի ՀՀ ժողովրդի ու պետության շահերի հետ, ընտրությունը եղավ, ձայները ստացվեցին, էլ ի՞նչ դարդ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test