Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Դատարանին միջնորդում եմ Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչել՝ կայացնելով մեղադրական վերդիկտ»․ դատախազ aravot.am aravot.am

time
«Դատարանին միջնորդում եմ Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչել՝ կայացնելով մեղադրական վերդիկտ»․ դատախազ

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում ընթանում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով ամփոփիչ դատական նիստը։ Կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով։

Հանրային մեղադրող Վահան Հարությունյանն իր ելույթում ներկայացրեց մեղադրանքը, մեջբերումներ արեց Միքայել սրբազանի հարցազրույցներից եւ օրագրից։

«Գործով ձեռք բերված փաստական տվյալներն առավել քան բավարար են՝ հաստատված համարելու, որ Գեւորգ-Միքայել Աջապահյանը 2025 թվականի հունիսի 21-ին հրապարակած իր ելույթում, վկայակոչելով 2024 փետրվարի 3-ին տրված իր հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու եւ իշխանությունը ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված ճանապարհով բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ստանձնելու անհրաժեշտության մասին, վերահաստատել է այն, ուժային կառույցների կողմի ՀՀ իշխանությունը փոխելը ներկայացրել որպես անհրաժեշտություն։ Այդ կերպ՝ ԶԼՄ-ները եւ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով հնչեցրել է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով գործադիր իշխանության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչեր է արել, որոնք հասանելի են դարձել հանրության լայն շրջանակներին։ Ըստ էության, իր ելույթով մեղադրյալը հասարակության լայն շրջանակներին ուղղորդում է, համոզում եւ հրահրում հեղաշրջում կատարելու»,- ասաց հանրային մեղադրողը։

Նա միջնորդեց, որպեսզի դատարանը Միքայել սրբազանին մեղավոր ճանաչի Քրեական օրենսգրքի 422 հոդվածի (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) երկրորդ կետով։

«Դատարանին միջնորդում եմ Գեւորգ-Միքայել Արտաշեսի Աջապահյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 422 հոդվածի երկրորդ կետով նախատեսված հանցանքի մեջ՝ կայացնելով մեղադրական վերդիկտ»,- ասաց հանրային մեղադրողը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ ըստ հրապարակված մեղադրական եզրակացության՝ Միքայել սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «ունենալով արքեպիսկոպոսի հոգեւոր աստիճան եւ հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետեւորդներ եւ հետեւաբար նաեւ՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաեւ՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test