Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Շան կծելու ազդեցությունը կարող է գաղտնի մնալ մինչև մեկ տարի. ի՞նչ անել, երբ շունը կծել է. ՀՀ ԱՆ armlur.am armlur.am

time
Շան կծելու ազդեցությունը կարող է գաղտնի մնալ մինչև մեկ տարի. ի՞նչ անել, երբ շունը կծել է. ՀՀ ԱՆ

Վերջերս Ակնալճում արձանագրվեց հերթական շան կծելու պատճառով 3 տարեկան երեխայի մահը: Կատաղած շունը կծել էր և՛ 3 տարեկան երեխային, որ մահացել էր, և՛ մահացած երեխայի եղբորը: Նման շատ դեպքերի հետ մենք պարբերաբար ենք առնչվում: Ուստի՝ մենք դիմել ենք Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն՝ հասկանալու, թե ինչ պետք է անել, երբ շունը կծում է:

ՀՀ ԱՆ-ից մեզ տեղեկացրին. ‹‹Կենդանու կծելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական կազմակերպություն և ստանալ առաջին բժշկական օգնություն՝ վերքի, ճանկռվածքի, թքոտված մասի ջրի շիթի տակ օճառով լվացում, վերքի եզրերի մշակում՝ ապահովելով մանրէազերծ վիրակապ և, ըստ սահմանված կարգի, իրականացվում են պատվաստումներ փայտացում, և կատաղություն հիվանդությունների դեմ: Եթե անցել է որոշակի ժամանակահատված և անմիջապես չի դիմել բժշկական օգնության, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդության գաղտնի շրջանը կարող է տևել մինչև 1 տարի (պայմանավորված վնասվածքի/կծվածի տեղակայմամբ և ծանրությամբ) միևնույն է անհրաժեշտ է դիմել և ստանալ համապատասխան բժշկական օգնություն: Հարկ է նշել, որ կծածի դեպքում տուժածը չի ենթարկվում սպեցիֆիկ բժշկական հետազոտության››:

ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ մարդու մոտ կատաղության հիվանդության կլինիկական ախտանշանները կարող են զարգանալ կենդանու կողմից տուժելուց 1 շաբաթից մինչև 1 տարի ընկած ժամանակահատվածում, սովորաբար այդ ժամկետը կազմում է 2-3 ամիս և պայմանավորված է վնասվածքի/կծվածի տեղակայմամբ և ծանրությամբ: Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչ քանակությամբ և ժամանակի ինչ կտրվածքով են բժշկական կենտրոններին պատվաստանյութեր՝ ՀՀ ԱՆ-ն հայտնեց. ‹‹ՀՀ պլանային կամ համաճարակաբանական ցուցումով պատվաստում իրականացվող բոլոր բժշկական կազմակերպություններում առկա են պատվաստանյութեր: Պատվաստանյութերը կազմակերպություններին տրամադրվում են ամսական կտրվածքով՝ ըստ բժշկական կազմակերպության ներկայացրած հայտերի››:

ՀՀ ԱՆ-ից նաև տեղեկացրին, որ յուրաքանչյուր շան կծածի դեպքում կատաղության հիվանդության կանխարգելման միջոցառումներն իրականացվում են՝ համաձայն ՀՀ ԱՆ ‹‹Բնակչության շրջանում կատաղության հիվանդության կանխարգելում›› ՍԿ 3.1.10-սանիտարահամաճարաբանական կանոնները և նորմերը հաստատելու մասին›› 14.08.2012թ. N 13- N հրամանով ամրագրված պահանջների:

Նանիկ Աղասյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test