Օգոստոսի 22-24-ին Սևանա լճի ափին տեղի ունեցավ «Բ'Արև» եռօրյա տրանսֆորմացիոն փառատոնը։
Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու 15-ից ավելի պրակտիկաների, բանախոսությունների, աշխատարանների, ծեսերի՝ Կոստա Ռիկայից, Բալիից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից հրավիրված ուսուցիչների ուղեկցությամբ։
«Բ'Արև»-ին նվագում էր 15 երաժիշտ Հայաստանից և աշխարհի այլ կետերից։ Տարածքում կային բուժիչ գոտի, շոգեբաղնիք, երեխաների անկյուն, սննդի կետեր, բար, ծիսական թեյ և այլն։
Նավասարդին՝ հին հայկական տիեզերական Նոր տարուն, անիվը պտտվում է՝ սկզբնավորելով փոխակերպման նոր շրջան․ այս պատճառով է փառատոնի անցկացման ժամանակն ընտրվել օգոստոսի վերջը՝ «Մենք միասին շարժվում ենք դեպի Արև» կարգախոսով։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test