Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Տյանանմենի խորհրդապաշտությունը 1in.am 1in.am

time
Տյանանմենի խորհրդապաշտությունը

Չինաստանի «Սինխուա» պետական գործակալությունը հայտնում է, որ սեպտեմբերի 3-ին Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի կունենա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված զորահանդես, որին ներկա կգտնվի օտարերկրյա 26 առաջնորդ:

Օտարերկրյա առաջնորդների թվում «Սինխուան» նշում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Զորահանդեսին ներկա կգտնվեն Ռուսաստանի և Իրանի նախագահներ Պուտինը և Փեզեշքիանը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, և այլ առաջնորդներ:

Սեպտեմբերի 3-ը Ճապոնիայի կապիտուլյացիայի օրն է, որով էլ 80 տարի առաջ ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը: Ըստ էության, Ճապոնիայի դեմ հաղթանակը ձեռք է բերվել պատերազմին Խորհրդային Միությանը միանալուց հետո, և Վլադիմիր Պուտինը զորահանդես կարող էր կազմակերպել Վլադիվոստոկում կամ Կուրիկյան կղզիներում, բայց դա կընկալվեր որպես մարտահրավեր:

Թվում է, պատահական չէ, որ Չինաստան մեկնելուց առաջ Ադրբեջանի նախագահը հարցազրույց է տվել սաուդյան «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը և խոսել «Թրամփի կամուրջ» նախագծի Ռուսաստանի և Իրանի համար օգտակարությունից, իսկ նույն դիրքորոշումը մեկ օր հետո ձևակերպել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Միջազգային մամուլի գնահատականով՝ Հայաստանի հարավում հաղորդակցությունների համարժեք ապաշրջափակումը Չինաստան-Եվրոպա ամենակարճ, ուստի և՝ ավելի քիչ ծախսատար ճանապարհն է: Շրջանառության է դրվել «Պեկին-Լոնդոն» ուղղակի երկաթուղային կապի իրացման հեռանկար:

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Չինաստան են մեկնում օգոստոսի 8-ի համաձայնությունների և դրանց նկատմամբ ԱՄՆ նախագահի Թրամփի երաշխիքների քաղաքական ռեսուրսով: Եվ, որքանով հասկացվում է Ռուսաստանի և Իրանի համար դրանց օգտակարության մասին կողմերի ընդգծումներից, Երևանը և Բաքուն ակնկալում են, որ ՇՀԿ գագաթաժողովի պաշտոնական և աշխատանքին քննարկումներում «Թրամփի կամուրջ» նախագիծը կստանա Չինաստանի, Ռուսաստանի և Իրանը «օրհնությունը»: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի տոնակատարությունը կդառնա՞ աշխարհաքաղաքական դիմակայության հաղթահարման սկիզբ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test