Երեկ հայտնի էր դարձել, որ Վրաստանի Քոբուլեթի քաղաքում 24-ամյա հայ երիտասարդ է ջրահեղձ եղել։ Նա Կոտայքի մարզի Գառնի գյուղից էր։ Ջրահեղձ եղած երիտասարդի նշանածը` Արեանա Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասներ է ներկայացրել․ «Ես Արեանա Գրիգորյանն եմ՝ 24-ամյա Սերգեյ Հակոբյանի նշանածը։ Ուզում եմ, որ բոլորը դադարեն սուտ լուրերի տարածումը։
Ինձ ոչ ոք չի փրկել․ ես ինքս եմ դուրս եկել ջրից։ Ավելին ասեմ՝ նորից հետ եմ նետվել ջուրը, որ կարողանամ նաև իրեն փրկել։
Երբ մենք ջուրն ենք մտել, ալիքները այդքան շատ չեն եղել․ միանգամից է ուժեղացել։ Իսկ այդ պահին ոչ մի փրկարար մոտակայքում չի եղել, որ օգնության գար․ նրանք շատ ուշ են եկել։
Խնդրանքս և աղաչանքս՝ դադարեք սուտ լուրերի տարածումը»։
Հիշեցնենք՝ երեկ հայտնել էինք, որ Վրաստանի Քոբուլեթի քաղաքում հայ 24-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել։ Սերգեյ Հակոբյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղից է։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test