Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կարո՞ղ ա` Փաշինյանն ու Միրզոյանը չեն էլ հասկանում՝ ինչ են բանակցել. Լևոն Զուրաբյան 168.am 168.am

time
Կարո՞ղ ա` Փաշինյանն ու Միրզոյանը չեն էլ հասկանում՝ ինչ են բանակցել. Լևոն Զուրաբյան

Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «ԹՐԱՄՓԸ ԸՆԴԴԵՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ և ՄԻՐԶՈՅԱՆԻ

Օգոստոսի 8-ին Հայաստանի հետ փաստաթղթերը ստորագրելիս` ԱՄՆ նախագահ Թրամփը ասել է բառացիորեն հետևյալը.

«Armenia is also creating an exclusive partnership with the United States to develop this corridor, which could extend for up to 99 years. And then they promise in 99 years, they’ll extend it, right? You’ll promise, but we anticipate significant infrastructure development by American companies.» (Տես´ կից տեսանյութը).

Թարգմանաբար.

«Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում Միացյալ Նահանգների հետ այս միջանցքը զարգացնելու համար, որը կարող է տևել մինչև 99 տարի: Եվ հետո նրանք խոստանում են 99 տարուց հետո երկարաձգել այն, այդպես չէ՞ (այդ պահին Թրամփը նայում է Փաշինյանի կողմը, որը չի էլ հասկանում, որ իրեն բան են հարցնում, իսկ Ալիևը ուղղակի չարախնդում է Թրամփի հեգնանքի վրա):

Դուք կխոստանաք, մենք էլ նախատեսում ենք զգալի ենթակառուցվածքային զարգացում ամերիկյան ընկերությունների կողմից»:

Հեղինակավոր Reuters գործակալությունը այս կապակցությամբ գրում է, որ Հայաստանը բացառիկ հատուկ իրավունքներ է տալիս ԱՄՆ-ին` տրանսպորտային միջանցքի կառուցելու համար, որը ԱՄՆ-ը վերավարձակալությամբ փոխանցելու է մասնավոր ընկերությանը:

Փաշինյանը այսօրվա ասուլիսում, ինչպեսև Արարատ Միրզոյանը Պետրոսին տված հարցազրույցում, հերքում են այս տեղեկությունները և Թրամփի մատնանշած 99 տարվա վերաբերյալ պայմանավորվածության գոյությունը:

Ո՞ւմ հավատանք: Կարո՞ղ ա` Փաշինյանն ու Միրզոյանը չեն էլ հասկանում, ի´նչ են բանակցել»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test