Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իսրայելի վարչապետի ասածը կապ չունի ո՛չ Հայաստանի, ո՛չ հայ ժողովրդի շահերի հետ. Նիկոլ Փաշինյան news.am news.am

time
Իսրայելի վարչապետի ասածը կապ չունի ո՛չ Հայաստանի, ո՛չ հայ ժողովրդի շահերի հետ. Նիկոլ Փաշինյան

Ակնհայտ է, որ Նեթանյահուի հայտարարությունը որևէ կապ չունի ոչ Հայաստանի Հանրապետության ու ոչ ժողովրդի, ոչ հայ ժողովրդի շահերի հետ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Իսրայելի վարչապետը պաշտոնապես հայտարարել էր, որ Իսրայելը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

«Եվ ընդհանրապես, մենք պետք է հասկանանք, մենք ուզո՞ւմ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր պետության շահերի և ժողովրդի շահերի հետ կապ չունի։ Մենք ուզո՞ւմ ենք, որ Հայոց ցեղասպանությունը լինի հարցազրույցում պատահականության կամ շփոթմունքի արդյունքում արտահայտված ինչ–որ մի բան։ Ես չեմ ուզում, որ մենք մեր նահատակներին այսպիսի կարգավիճակի մեջ դնենք։ Մենք պետք է կենտրոնանանք մեր պետության շահերի վրա։

Այդքան երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Եկեք հիմա գույքագրենք, թե ՀՀ–ն ինչ է շահել դրանից, ի՞նչ ենք մենք ստացել դրանից։ Այսինքն՝ մեր նպատակը մեր նահատակներին աշխարհաքաղաքական առևտրի մեջ որպես վճարամիջոց օգտագործելու հնարավորություն տա՞լն է ուրիշներին»,- նկատեց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ միջազգային գործընկերների հետ խոսել է այս թեմայով, փորձել է նույնիսկ հասկանալ որոշ երկրների ղեկավարների դիրքորոշումը հարցի վերաբերյալ, թե ինչու են ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ինչ մոտիվացիայով, և ըստ նրա՝ հիմնական մոտիվացիան եղել է քաղաքական ընտրություններին ավելի շատ ձայներ ստանալը, ինչը, ըստ վարչապետի, կապ չունի ՀՀ ժողովրդի շահերի հետ:

Հիշեցնենք, որ օրերս Իսրայելի վարչապետը հարցազրույց էր տվել ամերիկացի փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդին, որի ժամանակ վերջինս հարց է տվել, թե ինչու Նեթանյահուն չի ճանաչում հայերի և ասորիների ցեղասպանությունը: Իսրայելի վարչապետը պատասխանել էր. «Կարծում եմ՝ ճանաչել ենք»: Հաղորդավարի դիտարկմանը, թե Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը՝ Նեթանյահուն պատասխանել էր. «Ես հենց նոր արեցի դա»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test