Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՀՀ–ում լոլիկի առատ բերք է ստացվել. մթերումը խթանելու նպատակով «խոշորներին» սուբսիդիա կտրվի sputnik sputnik

time
ՀՀ–ում լոլիկի առատ բերք է ստացվել. մթերումը խթանելու նպատակով «խոշորներին» սուբսիդիա կտրվի
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում լոլիկի մթերմանն աջակցելու նպատակով տնտեսվարողներին կտրամադրվի սուբսիդիա։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ այս տարի ռեկորդային ծավալի լոլիկի բերք է ստացվել։ Եթե 2024 թ. մթերվել է 15 200 տոննա լոլիկ, ապա 2025 թ. միայն օգոստոսի 28–ի դրությամբ ավելի քան 8 800 տոննա լոլիկ է մթերվել, որը 5000 տոննայով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից։
ՀՀ կառավարությունը մինչև 10 հազար դրամ կտա անձին սպանդանոցային մորթի համար
Նրա խոսքով` տոմատի մածուկի մթերման նպատակով լոլիկն այս պահին մթերվում է 40–45 դրամով, իսկ արտադրված տոմատի 1 կգ–ի ինքնարժեքը կազմում է շուրջ 450 դրամ։
Պապոյանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին արձանագրվել է տոմատի մածուկի միջազգային գների անկում, և տեղական արտադրության տոմատի մածուկը մրցակցության խնդիր ունի ոչ միայն միջազգային, այլև տեղական շուկաներում։
Արդյունքում այս շուկայում գործող տնտեսվարողները շահագրգռված չեն այլև լոլիկ մթերել, և այս տարի շուրջ 7000 տոննա լոլիկի մթերման խնդիր է առաջացել։
«Այդ նպատակով առաջարկում ենք տնտեսվարողներին տրամադրել աջակցություն հետևյալ պայմաններով` 2000 տոննա մթերող տնտեսվարողներին սուբսիդիա չտրամադրել։ 2000 տոննան գերազանցող մթերված լոլիկի յուրաքանչյուր 1 կգ–ի դիմաց տրամադրել 10 դրամի չափով աջակցություն։ Նախապայման է սահմանվում, որ լոլիկի նվազագույն գինը չի կարող լինել 40 դրամից ցածր և լոլիկի ամբողջ ծավալը պետք է մթերվի»,– հայտարարեց նախարարը։
Նա ավելացրեց, որ մթերման մշտադիտարկումը կիրականացնեն մարզպետների աշխատակազմերի կողմից։
Ըստ Պապոյանի` նախագծի ընդունման արդյունքում տեղական արտադրանքի ինքնարժեքը կմոտենա ներմուծվող տոմատի մածուկի մաքսային արժեքին, զգալիորեն կավելանա մրցունակությունը, որի արդյունքում լրացուցիչ կմթերվի 7000 տոննա լոլիկ։
2024–ին ՀՀ–ում որքա՞ն խաղող է արտադրվել և արտահանվել. նախարարությունը թվեր է ներկայացրել

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test