Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հիմնվելով ամերիկյան վարչակազմի նախկին եւ ներկա աշխատակիցների հետ զրույցների վրա:
Թերթը նշում է, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում պաշտոնյաները պարբերաբար զսպում էին նրա պոռթկումները եւ ազդում մաքսային եւ ներգաղթային քաղաքականության վերաբերյալ կարեւոր որոշումների ընդունման վրա: Այժմ ամերիկացի առաջնորդի շուրջ քիչ մարդիկ են մնացել, ովքեր կարող են տարհամոզել նրան։
«Կարծում եմ՝ նա հասկանում է, որ քիչ բան կարող է խանգարել իրեն անել այն, ինչ ցանկանում է», - ասում է օրենսդրական հարցերով Թրամփի նախկին օգնական Մարկ Շորթը:
The Wall Street Journal-ը հիշատակում է Սպիտակ տան խնջույքների սրահի կառուցման հարցը: Ամերիկացի առաջնորդի օգնականները նրան բացատրում էին, որ այն կառուցելու համար կարիք կլինի Սպիտակ տան արեւելյան թեւի մի մասը, եւ որ շինարարական աշխատանքները կխանգարեն պաշտոնյաներին: Թրամփը պատասխանել է, որ միեւնույն է կառուցելու է սրահը եւ պայմանագիր կնքեց շինարարների հետ։
Գարնանը Թրամփը իր կրիպտոարժույթի մեջ ներդրողների համար ընթրիք էր կազմակերպել՝ անտեսելով դա չանելու հորդորները:
Սպիտակ տան ղեկավարի օգնականները նաեւ չէին ցանկանում, որ նա մայիսին Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամափոսայի հետ հանդիպման ժամանակ ցուցադրի տեսանյութը, որը իբր հաստատում էր Հարավային Աֆրիկայի Հանրապետության սպիտակամորթ բնակիչների ցեղասպանությունը։
The Wall Street Journal-ը նշում է, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը, որը Թրամփի մերձավոր շրջապատից է, չի փորձում ակտիվորեն ազդել նրա որոշումների կայացման վրա՝ բացատրելով, որ իր աշխատանքը Սպիտակ տան աշխատակազմի կառավարումն է, այլ ոչ թե նախագահի։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test