Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հիփոթեքով բնակարան, 28 մլն վարկ․ ի՞նչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգած դատավորը armlur.am armlur.am

time
Հիփոթեքով բնակարան, 28 մլն վարկ․ ի՞նչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգած դատավորը

31 ամյա դատավոր Տիգրան Դավթյանը քննում է իր տարիքի չափ աշխատաքային փորձ ունեցող բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գործը։

Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Դավթյանը արդարադատության համակարգում հայտնվել է կարծես թե պատահական հեղափոխությունից մեկ ամիս անց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական: Դատավորի օգնականից Տիգրան դավթյանը կտրուկ 2 տարի անց դարձավ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ: Եվս 2 տարի անց և Դավթյանը դատախազից դարձավ Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

Իսկ ի՞նչ է հայտարարագրել Սամվել կարապետյանի կալանքը երկարաձգած դատավորը․

Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Տիգրան Դավթյանը 2024 թվականի հաշվետու տարվա եկամուտների, անշարժ գույքի, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն՝ անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանով բնակարան և ավտոտնակ։ Դավթյանը պաշտոնններում ամրանալով և կտրոկ կարիերային աճ ապահովվելով 2023 թվականին ձեռք է բերել 2017 թվականի արտադրության LEXUS մանկնիշի մեքենա 6 մլն 870 հազար դրամով։ Իսկ 2022 թվականին ձեռք բերված MAZDA մակնիշի մեքենան 2023 թվականին վաճառել է 6 մլն 950 հազար դրամով։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն դրամ։

Դատավորի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 17 մլն 626 հազար դրամ, որից 14 մլն 411 հազար աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ Դատական դեպարտամենտից, 189 հազար 101 դրամը՝ Արդարադատության ակադեմիայից։ Եկամուտներից 189 հազար 347 դրամն այլ եկամուտ է Ամերիաբանկից, 37 հազար 750 դրամը այլ եկամուտ է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից, 20 հազար 799 դրամը՝ ապահովագրական հատուցում է Լիգա ինշուրանսից։ 2 մլն 777 հազար դրամը դատավորը ստացել է ՀՀ ՊԵԿ-ից, որպես եկամտահարկի վերադարձ։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28 մլն 457 հազար դրամ, որից 24 մլն 833 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Իսկ ահա պետից ստացված եկամուտը բնակարանի հիփոթեքի մայր գումարը մարելու համար է։

Հանգստի համար կատարած ճանապարհածախսը կազմել է 2 մլն 500 հազար դրամ։

Վարեկրի մարմանը Դավթյանն ուղղել է 4 մլն 792 հազար դրամ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test