Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կմասնակցեն Պեկինում կայանալիք հաղթանակի շքերթին freenews.am freenews.am

time
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կմասնակցեն Պեկինում կայանալիք հաղթանակի շքերթին

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդմամբ՝ Չինաստանում հաղթանակի տոնակատարությանը կմասնակցի 26 օտարերկրյա առաջնորդ։

Նրանց թվում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և այլք:

Սեպտեմբերի 3-ին Չինաստանը կանցկացնի մեծ ռազմական շքերթ, որը կղեկավարի նախագահ Սի Ծինփինը։ Միջոցառումը նվիրված է Երկրորդ աշխարհամարտում ճապոնական ագրեսիայի դեմ չինական և խորհրդային բանակների համատեղ հաղթանակի 80-ամյակին։

Հիշեցնենք՝ Փաշինյանն ու Ալիևը կմասնակցեն ՇՀԿ գագաթնաժողովին։

Գագաթնաժողովը, որը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Թիենծին քաղաքում, կհավաքի ավելի քան 20 երկրների առաջնորդների և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարների:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test