Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բերքը քիչ է լինում՝ պրոբլեմ է, շատ եղավ՝ էլի պրոբլեմ է. կառավարությունը կաջակցի տոմատի մածուկ արտադրողներին armtimes.com armtimes.com

time
Բերքը քիչ է լինում՝ պրոբլեմ է, շատ եղավ՝ էլի պրոբլեմ է. կառավարությունը կաջակցի տոմատի մածուկ արտադրողներին

Կառավարության օգոստոսի 28-ի նիստում քննարկվում է լոլիկի մթերման սուբսիդիայի հարցը:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման համար տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերում իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն:

«Ամբողջ 2024 թվականին մթերվել է 15,200 տոննա լոլիկ, իսկ այս տարի արդեն ավելի քան 8,800 տոննա լոլիկ, որը շուրջ 5,000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը:

Վերջին տարիներին արձանագրվել է տոմատի մածուկի միջազգային գների անկում, և տեղական արտադրության տոմատի մածուկը գնային առումով մրցունակության խնդիրներ ունի ոչ միայն միջազգային շուկայում, այլ նաև տեղական շուկայում:

Տոմատի մածուկի շուկայում ստեղծված իրավիճակում տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսվարողները շահագրգռված չեն լոլիկի մթերումների իրականացմամբ, և ընթացիկ տարում առկա է շուրջ 7,000 տոննա լոլիկի մթերման խնդիր»,- մանրամասնել է Պապոյանը:

Նա ներկայացրել է, թե ինչ պայմաններով է սուբսիդիա տրամադրվելու:

«2,000 տոննան ներառյալ լոլիկի մթերում իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին սուբսիդիա չի տրամադրվում: 2,000 տոննան գերազանցող մթերված լոլիկի յուրաքանչյուր 1 կգ դիմաց տրամադրվում է 10 դրամի չափով աջակցություն: Աջակցության տրամադրման համար նախապայման է սահմանվում, որ մթերվող լոլիկի նվազագույն գինը չի կարող լինել 40 դրամից ցածր, և լոլիկի ամբողջ ծավալը պետք է մթերվի»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ այս ծրագիրն իրականացնելու անհրաժեշտությունն առաջացել է լոլիկի առատ բերքի պատճառով, ինչն իհարկե լավ է:

«Առիթ ունեցել եմ ասելու, որ երբ բերքը քիչ է լինում, մեզ համար պրոբլեմ է, երբ շատ է լինում, մեզ համար պրոբլեմ է: Ծրագրի իմաստն այն է, որ ոչ մի լոլիկ արտադրող չպետք է գործարանների դռների մոտ մնա»,- նշել է վարչապետը:

Ըստ նրա՝ Հայաստանում լոլիկը բավականին լավ ապրանք է համարվում, իսկ արդյունաբերական լոլիկը չի համարվում, որ եկամտաբեր է, ինչը գուցե պայմանավորված է նրանով, որ մշակման արդյունավետության հետ կապված խոր խնդիրներ կան:

«Մեր երկրում արտադրողականության և արդյունավետության հետ կապված խոր խնդիրներ կան: Ես որքան հասկանում եմ, այս տարի ռեկորդային քանակի բերք ենք ստացել: Պետք է հասկանալ՝ ինչն է դրա պատճառը, գուցե նոր ընկալումներ են ձևավորվել և լոլիկով պետք է ավելի լուրջ զբաղվել: Ես վստահ չեմ, բայց մեր ուշադրությունը հրավիրում եմ այս փաստի վրա:

Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ բազմաթիվ վայրիվերումներից հետո գյուղատնտեսական ոլորտում թևակոխում ենք կայուն զարգացման փուլ: Պետք է արձանագրեմ, որ այդ թվերն ապացուցվում և հիմնավորվում են արտահանման ծավալով: Այն փաստը, որ այս տարի գործնականում մեր հիմնական գյուղմթերքների արտահանման էական աճեր են գրանցվել, խոսուն է»,- ընդգծել է Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test