Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իրաքյան «նվեր»՝ Ալիևին 1in.am 1in.am

time
Իրաքյան «նվեր»՝ Ալիևին

«Ֆրանս պրես» գործակալությունը, հղում անելով երկու դիվանագետի, որ չեն ցանկացել բացահայտել իրենց ինքնությունը, հայտնել է, որ Իրաքի կառավարությունը որոշել է ԻԼԻՊ-ի օտարերկրյա անդամներին «արտաքսել իրենց քաղաքացիության երկրներ»: Նրանց ներկայացմամբ, գործընթացը կարող է երկար տևել:

«Ֆրանս պրեսի» տեղեկություններով՝ Իրաքի բանտերում և ճամբարներում պահվող զինառյալների մեջ ամենամեծ թիվ են կազմում Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքացիները: Խոսքը նաև նրանց ընտանիքների անդամների՝ կանանց և երեխաների մասին է:

Իրաքի կառավարությունը ԻԼԻՊ-ի ներկալված զինառյալների և նրանց կանանց ու երեխաների պահպանության ծախսերը հոգում է միջազգային կառույցների աջակցությամբ: Որոշ դեպքերում այդ ճամբարների հսկողություն իրականացնում են «դաշնակից երկրների զինծառայողները»: Վերջերս հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները պաշտոնական Բաղդադին տեղեկացրել է իր ռազմաբազաների մի մասը դուրս բերելու մասին:

Իրաքի կառավարության գլխավոր մտահոգությունը, սակայն, այն է, որ փակ ճամբարներում պահվող երեխաները «դաստիարակվում են ջիհադականության սկզբունքներով»: Բաղդադը զգուշավորություն ունի, որ հասնելով հասուն տարիքի՝ ԻԼԻՊ-ի զինառյալների զավակները նույնպես ընտրելու են իսլամական ծայրահեղականությունը:

Այդ իսկ պատճառով կառավարությունը մասնավորապես Ադրբեջանի դեպքում խնդրել է, որպեսզի իշխանությունները կազմակերպեն քաղաքացիների հայրենադարձություն: Բաքվի մամուլում երբեմն տեղեկություն է հայտնվում մի քանի կնոջ և նրանց երեխաների Ադրբեջան տեղափոխելու մասին, բայց որքանով հասկացվում է՝ իրաքյան ճամբարներում պահվում են հազարավոր ադրբեջանցիներ:

Եթե «Ֆրանս պրեսի» դիվանագիտական աղբյուրների տեղեկությունը ստույգ է, ապա Ադրբեջանի համար ստեղծվում է շատ բարդ իրավիճակ: Ալիևը չի կարող հրաժարվել իր հազարավոր քաղաքացիներից, մանավանդ որ նրանց մի զգալի մասը կանայք և երեխաներ են, բայց նրանց զանգվածային հայրենադարձությունը խնդրահարույց է այն իմաստով, որ կարող են ջիհադականություն տարածել:

Այդ հարցի շուրջ Ադրբեջանի և Իրաքի պատկան կառույցները մի քանի քննարկումներ են ունեցել: Ըստ որոշ տեղեկությունների, Ալիևը փորձել է նրանց կեցության կարիքները հոգալ Իրաքյան Քրդստանում, բայց Էրբիլի իշխանությունների կողմից բավարար աջակցություն չի ստացել: Ինչպե՞ս կկարգավորվի ադրբեջանցի ԻԼԻՊ-ականների, նրանց կանանց և երեխաների հայրենադարձության հարցը: Ալիևը ձգտում է Մերձավոր Արևելքում քաղաքական հեղինակության հասնել: Իրաքի որոշումն այս առումով ուղղակի «նվեր է» նրան:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test