Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

2025 թվականի առաջին կիսամյակում ծնելիության թիվը պակասել է․ թվային պատկերներ armlur.am armlur.am

time
2025 թվականի առաջին կիսամյակում ծնելիության թիվը պակասել է․ թվային պատկերներ

2022թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2025թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 3 մլն 84.4 հազար մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 մլն 974.8 հազար մարդ և գյուղականը` 1 մլն 109.6 հազար մարդ:

2025թ. հունվար-հունիսին բնակչության կենսունակության գործակիցը՝ ծնունդների և մահերի հարաբերակցությունը կազմել է 112.3%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 119.5%-ի համեմատ: 2024 թվականի համեմատ 2025 թվականին ծնունդների թիվը պակասել է։

ArmLur.am-ն ուսումնասիրելով ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակումներն արձանագրել է, որ 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ծնվել է 15 հազար 616 երեխա, իսկ 2025 թվականին գրեթե 1000-ով պակաս 14 հազար 609 երեխա։ 2025թ. հունվար-հունիսին, նորածինների սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 108.6 տղա՝ 100 աղջկա հաշվով, նախորդ տարվա հունվար-հունիսին արձանագրված 109.9-ի համեմատ:

2025թ. հունվար-հունիսին հղիության հետ կապված բարդություններից՝ հղիության ընթացքում, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում, մայրական մահվան դեպքեր չեն գրանցվել, մինչդեռ 2024թ. հունվար-հունիսին արձանագրվել էր 5 դեպք և մայրական մահացության գործակիցը կազմել էր՝ 34.2 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով։

Էմմա Միքայելյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test