Գիշերվա ընթացքում Կիևին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է ութի։ Ռուսաստանը ընտրում է բալիստիկան, այլ ոչ թե բանակցային սեղանը։ Այս մասին գրառում է կատարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Կիևին հասցված ռուսական հարվածը։
«Եվս մեկ զանգվածային հարված՝ ուղղված մեր քաղաքներին ու համայնքներին։ Ավելի շատ սպանություններ։ Ցավոք, արդեն հայտնի է առնվազն ութ մարդու մահվան մասին։ Նրանց թվում՝ մեկ երեխա», - գրել է նա։
Նրա խոսքով՝ հարձակումը «հստակ պատասխան է բոլոր նրանց, ովքեր հրադադարի և իրական դիվանագիտության կոչեր էին անում»։
«Ռուսաստանն ընտրում է բալիստիկան, այլ ոչ թե բանակցային սեղանը։ Նա ընտրում է շարունակել սպանությունները, այլ ոչ թե դադարեցնել պատերազմը։ Եվ սա նշանակում է, որ Ռուսաստանը դեռևս չի վախենում հետևանքներից։ Ռուսաստանը դեռևս օգտվում է այն փաստից, որ աշխարհի առնվազն մի մասը աչք է փակում սպանված երեխաների վրա և արդարացում է փնտրում Պուտինի համար»,- գրել է Զելենսկին։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test