Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իրանում պետական կարգը փոխվե՞լ է 1in.am 1in.am

time
Իրանում պետական կարգը փոխվե՞լ է

Սաուդյան Արաբիայի Al-Arabia հեռուստաընկերությանը հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է նաև Իրանի հետ հարաբերություններին: Ալիևի գնահատմամբ, պաշտոնական Բաքուն առաջնորդվում է հարևան երկրի նախագահի և կառավարության արտաքին քաղաքական կողմնորոշմամբ և այդ համատեքստում արվող հայտարարություններով:

Ակնարկը հասկանալի է, այն ավելի մատչելի մեկնաբանել է իշխանամերձ minval.az-ը, որի հեղինակի ձևակերպմամբ՝ Ադրբեջանը «որպես սպառնալիք ներկայացնող» իրանցի պաշտոնյաները, ինչպես օրինակ՝ Ալի Աքբար Վելայեթին «լեգիտիմություն չունեն»:

Իրանը պաշտոնապես կրոնապետություն է, երկրի իշխանությունը կենտրոնացած է Իսլամական հեղափոխության կամ Գերագույն հոգեւոր առաջնորդի ձեռքում, իսկ Վելայեթին հանդիսանում է արտաքին քաղաքական հարցերով նրա գլխավոր խորհրդականը:

Թե Բաքվի իշխանական լրատվամիջոցի մեկնաբանը, թե, մանավանդ, Ադրբեջանի նախագահը չեն կարող չիմանալ դա: Եվ, այդուհանդերձ, նրանցից մեկը՝ բաց, մյուսը դիվանագիտական այլասացությամբ ասում են, որ Իրանի հետ հարաբերություններում «Վելայեթիի նման ոչ լեգիտիմ դեմքերի հայտարարությունները որոշիչ չեն»:

Նման մի նրբերանգ առկա էր Վլադիմիր Պուտին-Մասուդ Փեզեշքիան հեռախոսազրույցի մասին Կրեմլի պաշտոնական հաղորդագրության տեքստում, որտեղ Փեզեշքիանն անվանված էր «Իրանի առաջնորդ»: Ադրբեջանի նախագահը փաստացի նույնն է ասում:

Սա չափազանց էական «նրբերանգ» է: Պետք է ուշադրություն դարձնել փաստին, որ վերջերս Իրանի քաղաքական վերնախավի այսպես կոչված բարեփոխական թևի քսանմեկ ներկայացուցիչների ստորագրությամբ հրապարակվել է երկրի իշխանություններին հղած ուղերձ, որով նրանք կոչ են անում վերադառնալ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին: Փաստացի նրանք հորդորում են հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ծրագրից, կարգավորել ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները:

Այդ հայտարարությունից մի քանի օր հետո Իրանի փոխարտգործնախարար Ղարիբաբադին հանդիպել է եվրոպական եռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ: Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն կդիտարկի Բուշերի ԱԷԿ-ում միջուկային վառելիքի վերալիցքավորումը: Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Մասուդ Փեզեշքիանը հավաստիացրել է, որ Իրանը միջուկային զենքի ծրագիր չունի:

Չափազանց վաղ է, իհարկե, կանխատեսել, որ Իրանում կրոնապետությունը զիջումների է գնացել, և նախագահ Փեզեշքիանն այսօր ավելի մեծ լիազորություններ ունի, քան՝ իր նախորդներից որևէ մեկը: Բայց առկա իրողությունները թույլ են տալիս ենթադրել, որ հարեւան երկիրը կանգնած է սկզբունքային վերափոխումների անհրաժեշտության առջև: Ի՞նչ ընթացք կունենան ներքին զարգացումները, չափազանց կարևոր է նաև Հայաստանի համար:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test