Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իրանի նախագահի այցը Հայաստան հաջող չի անցել. Փեզեշքիանը չի համոզվել, որ դա Միջանցք չէ. եթե Միջանցք չէ, Ալիևն ինչի՞ էր ստորագրում. Սուրեն Սուրենյանց 168.am 168.am

time

«Ադրբեջանը Վաշինգտոնում կարողացավ միջազգայնացնել «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Թրամփն ընդամենը որպես վկա է դրել իր ստորագրությունը՝ զրո պատասխանատվությամբ։ Համեմատության համար նշենք, թե ինչպես է պարտված, գրեթե ջախջախված Ուկրաինան ատամներով պայքարում իր անվտանգության երաշխիքների համար»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնում միջազգայնորեն փակվեց Ղարաբաղյան հակամարտության թեման, ու Հայաստանն ընդհանրապես ծպտուն անգամ չհանեց՝ փոխարենն անգամ գերիների վերադարձի հարցը լուծել չկարողանալով։ Ադրբեջանին հաջողվեց նաև Ամերիկայի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման արգելքի 907-րդ բանաձևը չեղարկել։

Քաղաքագետը նշեց նաև, որ Ադրբեջանը հասավ նաև նրան, որ Հայաստանի կողմից իր իսկ Սահմանադրությունը փոխելու նրա պահանջը դարձավ միջազգային պարտավորություն։

Իրանի նախագահի այցը Հայաստան հաջող չի անցել. Փեզեշքիանը չի համոզվել, որ դա Միջանցք չէ. եթե Միջանցք չէ, Ալիևն ինչի՞ էր ստորագրում. Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը նկատեց՝ մենք դարձանք Թրամփի մանրադրամը՝ բավարարելով Նոբելյան մրցանակ ստանալու՝ նրա մոլագար տենչանքը։ Անցած 6 ամիսներին ներքին և արտաքին կյանքում Թրամփը ոչ մի հաջողության չի հասել և հիմա խնդիր ունի հաջողության պատմություն գրանցել։ Փաշինյանն օգնեց նրան դա անել։

«Իրանի նախագահ Փեզեշքիանի՝ Հայաստան այցը հաջող չի անցել, որովհետև եթե Հայաստանից մեկնելուց անմիջապես հետո Փեզեշքիանը խոսում է չփարատված կասկածների մասին, նշանակում է՝ այստեղ նրան չեն կարողացել համոզել, որ այդ ճանապարհը խնդրահարույց չէ, որ այդտեղ չկա միջանցքային տրամաբանություն»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Իրանի ղեկավարն X-ում գրել էր. «Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը ես ընդգծեցի Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման մասին, շեշտեցի նաև, որ մեր համատեղ սահմանին երրորդ ուժերի ներկայության մասին մեր մտահոգությունը պետք է փարատվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test