Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պուտինը Թրամփին զգուշացրել է՝ Միջանցք չի լինելու. Ադրբեջանին զինում են Իրանի և Ռուսաստանի դեմ, Հայաստանի վրայով քայլելու, անցնելու են. Վարդան Հակոբյան 168.am 168.am

time

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Պուտինը Թրամփին զգուշացրել է՝ Միջանցք չի լինելու. Ադրբեջանին զինում են Իրանի և Ռուսաստանի դեմ, Հայաստանի վրայով քայլելու, անցնելու են. Վարդան Հակոբյան

«Լուռ օկուպացիա» տերմինը նկարագրում է այն իրավիճակը, երբ պետությունը վերահսկողություն է իրականացնում մեկ այլ երկրի տարածքի նկատմամբ՝ առանց նրա բացահայտ համաձայնության, առանց բացահայտ ռազմական միջամտության քայլերի դիմելու: Այն կարող է ներառել տարբեր մեթոդներ, ինչպիսիք են՝ տնտեսական ճնշումը, ոչ ֆորմալ խմբերի օգտագործումը, քարոզչությունը և քաղաքացիների ներթափանցումը, ինչը հանգեցնում է այդ երկրի ինքնիշխան տարածքի վրա վերահսկողության փաստացի հաստատման, օկուպացման:

Պուտինը Թրամփին զգուշացրել է՝ Միջանցք չի լինելու. Ադրբեջանին զինում են Իրանի և Ռուսաստանի դեմ, Հայաստանի վրայով քայլելու, անցնելու են. Վարդան Հակոբյան

Այդ պայմանագրում կա և՛ Նախիջևանի ստատուսը, որն ավտոնոմ Հանրապետություն էր ու ի սկզբանե չի մտել Ադրբեջանի մեջ, կան ռուս-թուրքական սահմանները և կան ադմինիստրատիվ Ադրբեջան-Հայաստան սահմանները: Իսկ ռուս-թուրքական պայմանագրի մեջ դիվանագիտական շատ խաղեր կան: Այնտեղ Սուրմալուի ամբողջ նահանգը՝ Արարատ, Իգդիր, չի մտել: Ուղղակի էն ժամանակ ռևկոմը, ոնց որ Հայաստանի այս իշխանությունները, տվել են: Հիմա ռուսները՝ և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական գործիչները, կարո՞ղ են այդ հարցը բարձրացնել, եթե հանկարծ թուրքերն ինչ-որ ուրիշ այլ քայլերի դիմեն: Իհարկե կարող են: Դրա համար Թուրքիան չի կարողանում ազատ արտահայտվել:

Դրա համար թուրքերը կաշկանդված են։ Բացի դրանից, ռուս-պարսկական պայմանագիր էլ կա։ Պիտի հասկանան, որ եթե ՆԱՏՕ-ն, Թուրքիան մտան Հարավային Կովկաս, դա Իրանի համար էլ, Ռուսաստանի համար էլ վատ է։ Իսկ եթե մտավ Հարավային Կովկաս, խառնվելու է նախ՝ Հյուսիսային Կովկասը, ապա՝ Կենտրոնական Ասիան։ Ղազախստանն են ոտքի հանելու։ Գլոբալ լիբերալների ծրագիրը, միևնույն է, գնում է, ռուսներն ուզեն-չուզեն, պիտի շուռ գան դեպի Անդրկովկաս։ Հյուսիսային Կովկասը ոչ պակաս մահացու է Ռուսաստանի համար, քան Ուկրաինան։

Հիշեցնենք, 1921 թվականին Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բարեկամության և եղբայրության պայմանագրով Նախիջևանը հանձնվել է Ադրբեջանին, իսկ Կարսը, Արևմտյան Հայաստանի մի շարք այլ շրջաններ և Սուրմալու հայկական գավառը` Թուրքիային: Այդ պայմանագիրն ուրվագծել է ներկայիս հայ-թուրքական սահմանը` Թուրքիային փոխանցելով նաև Արարատ լեռը:

Խոսքը 1921թ մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի մասին է, որին հետագայում հաջորդեց 1921թ հոկտեմբերի 13-ին ստորագրված Կարսի պայմանագիրը։

Ըստ մասնագետների՝ թուրք-բոլշևիկյան մերձեցումը միայն հայ ժողովրդի դեմ չէր ուղղված, թուրք-բոլշևիկյան բանակցությունների այդ դավադրության զոհը միայն հայ ժողովուրդը չէր, այլ նաև Ռուսաստանը, որը Կարսի, Արդահանի, Արդվինի, Արևմտյան Հայաստանի մի շարք այլ տարածքների և հայ ժողովրդի, թուրքական տիրապետությունից նրա ազատագրման համար բազում պատերազմներ էր մղել ընդդեմ սուլթանական Թուրքիայի՝ զոհաբերելով իր հազարավոր զավակների կյանքը։

2011թ., երբ լրացավ այդ պայմանագրի 90 տարին, այն ժամանակ ՌԴ նախագահ Մեդվեդևը և Էրդողանը հանդիպեցին Մոսկվայում և որպես ռուսթուրքական բարեկամություն՝ հիշեցին այդ «եղբայրության պայմանագիրը» և նույնիսկ նվերներով փոխանակվեցին: Այդ փաստը ժամանակին մեծ աղմուկ էր առաջացրել Հայաստանում:

Պուտինը Թրամփին զգուշացրել է՝ Միջանցք չի լինելու. Ադրբեջանին զինում են Իրանի և Ռուսաստանի դեմ, Հայաստանի վրայով քայլելու, անցնելու են. Վարդան Հակոբյան

Ըստ տեղեկությունների, Իրանը զորք է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին: Դեռևս 2020թ. սկսած Իրանը նոր զորամիավորումներ է տեղակայել Արաքսի երկայնքով։ Իրանի ամենաազդեցիկ և մարտունակ ուժային կառույցներից մեկի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» միանգամից մի քանի ստորաբաժանումներ վերատեղակայվել են երկրի հյուսիսային սահմանի անմիջական հարևանությամբ։

Պուտինը Թրամփին զգուշացրել է՝ Միջանցք չի լինելու. Ադրբեջանին զինում են Իրանի և Ռուսաստանի դեմ, Հայաստանի վրայով քայլելու, անցնելու են. Վարդան Հակոբյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test