ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խուսափել է հստակ պատասխանելուց, թե ինչու օգոստոսի 8–ին խաղաղության պայմանագիրը նախաստորագրվեց, ոչ թե ստորագրվեց։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Միրզոյանն ընդգծել է, որ օգոստոսի 8–ից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունն այլեւս իրողություն է։
«Մենք չենք ասում՝ կնքվել է համաձայնագիր, այո, նախաստորագրվել է, գործողություններ կլինեն, սակայն ենթադրում եմ՝ հետագա ստորագրման, վավերացման փուլերն իրենց կշռով գուցե նույնիսկ չկարողանան գերազանցել նախաստորագրմանը։ Ինչո՞ւ է նախաստորագրվել, ոչ թե ստորագրվել։ Մենք դեռ պետք է խնամենք, աճեցնենք այդ խաղաղությունը, հարցեր կան, աշխատանք կա առջեւում, շատ անելիք կա։ Խաղաղության պայմանագրում չկա մի դրույթ, որն էականորեն լավ է մեկ այլ երկրի համար եւ էականորեն վատ է մեկ այլ երկրի համար»,– ասաց Միրզոյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test