Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ամպերից իջեք. Նեթանյահուն ատում է հայ ժողովրդին». Գագիկ Համբարյան 168.am 168.am

time

«Ամպերից իջեք. Նեթանյահուն հայ ժողովրդի և Հայաստանի թիվ մեկ թշնամին է, ինքը երբեք չի թաքցրել իր հակակրանքը հայ ժողովրդի նկատմամբ, իր ատելությունը ՀՀ նկատմամբ: Նեթանյահուի համար թիվ մեկ գործընկերն Ադրբեջանն ու Թուրքիան են մեր տարածաշրջանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, թե Իսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հարցին, թե ինչո՞ւ ոչ մի իսրայելցի վարչապետ չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է. «Ես հենց նոր արեցի։ Ահա, խնդրեմ»։

Գագիկ Համբարյանը խորհուրդ է տալիս զերծ մնալ հուզական հայտարարություններին հավատալուց.

«Այնքան հուզական հայտարարությունների հավատացինք, որ 300 հազար քառակուսի կիլոմետր պատմական Հայաստանից մնաց մոտ 30 հազար, Նիկոլն էլ կամաց-կամաց հանձնում է: Արսեն Թորոսյանն էլ ասում է՝ քարտեզներին նայեք, Արևմտյան Հայաստան չկա: Կոլիզեումի քարտեզների վրա գնա նայիր, որ Թուրքիայի կեսից ավելին Հայաստան է: Այսպիսի բան միայն հայերի մեջ կա, մեզ թշնամիներ բացարձակ պետք չեն: Նույնիսկ թուրքերն են ամաչում ասեն, որ Արևմտյան Հայաստան չկա: Գործ ունենք դասական սրիկայության հետ Հայաստանում, իսկ դրսից էլ նման կապիկություններով փորձում են ասել, որ ամեն ինչ շատ լավ է. Իսրայելի վարչապետն ինչ-որ հեռուստաընկերության հարցազրույց տալով՝ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»:

Ըստ նրա՝ Սյունիքով անցնող ճանապարհը վերահսկող կազմակերպությունը լինելու է իսրայելական. «Ամերիկայում ապրող հրեաներն են ամերիկյան գաղտնի ծառայությունների միջոցով գալու նստելու հայ-իրանական սահմանին: Երեկ չէ առաջին օրը Թրամփն իր սոցհարթակում տեղադրել էր իր, Նիկոլի և Ալիևի նկարները, և Ալիևի նկարի մասում գրել էր՝ դու հզոր առաջնորդ ես: Սա կոչվում է մեսիջային դիվանագիտություն: Թրամփը մեսիջ է հաղորդում, որ ինքը շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի բռնապետից այն բանի համար, որ ՀՀ վարչապետին բերեց ու մտցրեց ամերիկացիների տակը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test