Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանի պետականության հիմքի նենգափոխումը 1in.am 1in.am

time
Հայաստանի պետականության հիմքի նենգափոխումը

Ո՞վ է ասում, որտե՞ղ, իրավական ի՞նչ ակտով է ամրագրված, որ Հայաստանի անկախ պետականության հիմքը «միացումն» է: Այդպես ասել և դեռ շարունակում են պնդել Ադրբեջանում: Հայաստանի անկախության գործընթացի հիմնաքարը «երրորդ ուժի բացառման» տեսությունն է: Իսկ թե «երրորդ ուժ» ասելով ու՞մ է նկատի ունեցել հեղինակը, վիճարկման ենթակա չէ:

«Միացում» կարգախոսն իրեն սպառել է, երբ Հայաստանը բռնել է անկախության ճանապարհը: Ոչ ոքի համար դա գաղտնիք չէ: Ղարաբաղյան Շարժումն սկսվել է «երրորդ ուժի միջամտությամբ պատմական արդարությունը վերականգնելու և Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու» կանխածրագրով: «Երրորդ ուժը» տվյալ փուլում ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունն էր:

«Միացումը» կարող էր տեղի ունենալ, եթե Միխայիլ Գորբաչովը կրկներ Նիկիտա Խրուշչևի նախադեպը և կայացներ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու, Հայաստանին վերադարձնելու կամային որոշում: Բայց ժամանակներն այլ էին, Մոսկվայի նման մտադրությանը Բաքուն վայրկենապես կարձագանքեր ԽՍՀՄ-ից անկախանալու սպառնալիքով:

Անկախ Հայաստանը չէր կարող Լեռնային Ղարաբաղը «իրեն միացնել»: Միջազգային իրավունքի տեսակետից դա համարվում է «այլ պետության սուվերեն տարածքի անեքսիա»: Հայաստանը կարող էր պահպանել ԼՂ հայկական սուբյեկտությունը, եթե առաջին պատերազմից հետո իրացներ կարգավորման այն ծրագիրը, որ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովն է սահմանել՝ հակամարտության զինված փուլին վերջ տալու մասին քաղաքական եռակողմ՝ Ադրբեջան- Լեռնային Ղարաբաղ-Հայաստան, համաձայնագրի կնքում, Ստեփանակերտի իրավայավասար մասնակցությամբ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշում:

Այսօր, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք: Այսինքն, չունենք ԼՂ, ունենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագիր: Այս իրավիճակում պնդել, որ Հայաստանի պետականության հիմքը «միացումն» է, միայն մի բան է նշանակում՝ մարգինալացնել, նույնիսկ իզգոյացնել Հայաստանը, երկիրը վերադարձնել այն իրավիճակին, որում գտնվել է ավելի քան երկու տասնամյակ՝ միջազգային հանրության կողմից սկզբունքորեն մերժված, մեկուսացված, «երրորդ ուժի ֆորպոստի» վերածված տարածք, որի իշխանությունը միայն անվանական էր «ազգային»: Այդ «կարգավիճակն» է ԼՂ հայկական սուբյեկտության կորստի պատճառը: Վերադառնալ դրան՝ նշանակում է թիրախավորել Հայաստանի պետական գոյությունը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test