Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Պատկերացնո՞ւմ եք՝ ՀՀ-ի համար ստրատեգիական նշանակության ճանապարհը տալիս են, որ այն օգտագործեն այլ պետություններ՝ իրենց ազգային շահերն առաջ տանելու համար». Մելիքյան 168.am 168.am

time

Արտակարգ և լիազոր դեսպան, «Դիվանագետների համահայկական խորհրդի» համահիմնադիր Վահագն Մելիքյանը պնդում է՝ ընդդիմադիր դաշտն առանց հապաղելու պետք է մեկտեղվի մեկ գաղափարի շուրջ՝ Հայաստանը Նիկոլ Փաշինյանից ազատելու համար։

Ըստ նրա՝ ընդդիմությունը պետք է շտապի, քանի դեռ Փաշինյանը Հայաստանից միայն տարածք չի թողել, այլ պետությունների համար ընդամենն օգտագործելու նպատակով՝ դիմացը ստանալով իշխանության մնալու և վերընտրվելու շանս։

«Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանի համար ստրատեգիական նշանակության ճանապարհը տալիս են, որ այն օգտագործեն այլ պետություններ՝ իրենց ազգային շահերն առաջ տանելու համար, փոխարենն այդ ստրատեգիական ճանապարհը դարձներ Հայաստանի ձեռքում հսկայական խաղաքարտ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Մելիքյանը։

Նրա խոսքով՝ մի կողմից երկիրը ծանրագույն վիճակում է, մյուս կողմից՝ ընդդիմադիր դաշտը դեռ ունի համակարգված աշխատանքի խնդիր, դրան գումարած, արդեն յոթ տարի է՝ անվան փնտրտուքի մեջ է։

«Մինչդեռ պետք է այս իշխանությունից ազատվել արագ, հակառակ դեպքում, անվան փնտրտուքով զբաղված ընդդիմադիր ուժերը վաղը չեն լինելու։ Այո՛, ընդդիմադիր դաշտի լրջագույն դերակատարները պետք է մեկտեղվեն՝ գահավիժման ընթացքը կանգնեցնելու համար։ Պետք է այս իշխանությունը չլինի, որ Հայաստանի գահավիժումը կանգնի։ Այդ նպատակի համար համատեղում է պետք՝ գլխավոր դերակատարներից սկսած՝ մինչև ընդդիմադիր անհատներ»,- ասաց Վահագն Մելիքյանը։

«Պատկերացնո՞ւմ եք՝ ՀՀ-ի համար ստրատեգիական նշանակության ճանապարհը տալիս են, որ այն օգտագործեն այլ պետություններ՝ իրենց ազգային շահերն առաջ տանելու համար». Մելիքյան

Նրա խոսքով՝ ի տարբերություն ընդդիմության, այս իշխանությունն ունի իր պլանը կյանքի կոչելու ստրատեգիա, ինչը բացակայում է ընդդիմության մոտ, և, թերևս, դա է նաև պատճառը, որ ընդդիմությանը գնահատական տալիս պետք է նշել՝ սխալ են աշխատում։

«Եթե չի ստացվում, մյուս տարբերակը մնում է հրաժարվելը գնալ, թող դուրս գան քաղաքական դաշտից, գան ուժեր, որոնց մոտ կստացվի»,- ասաց Մելիքյանը՝ ընդգծելով՝ ընդդիմության մոտ կստացվի այն դեպքում, երբ մտածմունքը լինի ոչ թե ապագայում իրենց որևէ պաշտոնի լինելը, այլ՝ ՀՀ այս իշխանության հեռացումը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test