Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Թեկուզ մի քանի տարով պատերազմի հետաձգումը լուրջ նվաճում է. ՌԴ-ն կորցնում է իր ազդեցության լծակները. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Թեկուզ մի քանի տարով պատերազմի հետաձգումը լուրջ նվաճում է. ՌԴ-ն կորցնում է իր ազդեցության լծակները. տեսանյութ

«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի համոզմամբ՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը խաղաղության համատեքստում մի քայլ առաջ է, սակայն սա չի նշանակում, որ ամեն ինչ շատ լավ է և վերջացել է:

Վերջինս ընդգծում է՝ լավ է այն, որ Ադրբեջանի նախագահը հրապարակային իր վրա է հայտարարությունը վերցրել Թրամփի ներկայությամբ: Միաժամանակ նա նկատում է՝ Թրամփը սիրում է, որ իր մասին լավ խոսեն․ սա ևս մեկ զսպման մեխանիզմ է. «Սրանով նաև տնտեսական աճի հնարավորություններ են ստեղծվում»:

Զրուցակիցը թեկուզ մի քանի տարով պատերազմի հետաձգումը լուրջ նվաճում է համարում:

Վերջինս միաժամանակ ասում է, որ Հայաստանը պետք է պահպանի ռազմական ծախսերի բալանսը, որոնք կատարել է նախորդ տարիներին: Ներսիսյանը նաև կարևորում է այն, որ հայկական զենք-զինամթերքի արտադրությունը և գնումը պահպանվեն. «Այս չափ գումարների գնումներ ՀՀ-ն երբեք չի արել»:

Անդրադառնալով հարցին, որ իշխանության ընդդիմախոսները բոլոր արվող քայլերից դժգոհ են, վերջինս ասում է. «Ընդդիմության մի մասը ռուսամետ է, և որ գնումները, որ ՌԴ-ից չեն արվում, նրանց համար երևի բացասական են ընկալվում»:

Ըստ Ներսիսյանի՝ Ռուսաստանը կորցնում է իր ազդեցության լծակները տարածաշրջանում մանավանդ Ադրբեջանի վրա, քանի որ ՀՀ-ի դեպքում դա նախկինում ԼՂ-ն էր:

Մեկնաբանելով Ալիևի այն պնդումները, թե բուն խաղաղության կնքման համար հարկավոր է, որ Հայաստանը Սահմանադրություն փոխի՝ բանախոսը նկատում է. «Սահմանադրական փոփոխությունները կարող են լրիվ այլ պատկեր ստեղծել: Օրինակ՝ այն չարժանանա ժողովրդի հավանությանը կամ չհավաքի համապատասխան թվով ձայն, և Ալիևը սկսի ասել, թե հայերի մեծ մասը ռևանշիստներ են, կողմ չեն խաղաղությանը: Գուցե սրանով նա փորձի ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը, բայց դե մենք Ադրբեջանում չենք, որտեղ կարելի է տպել և ասել՝ 80 տոկոսը ձայն է տվել»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test