Արսեն Թորոսյանը նախարար նշանակվեց, Նարեկ Մկրտչյանը` ԱՄՆ դեսպան
sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նշանակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է համապատասխան
հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի Արսեն Թորոսյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,– այդ մասին ասված է հրամանագրի մեջ։
Խաչատուրյանը ևս երկու հրամանագիր է ստորագրել, որոնցից
մեկով Նարեկ Մկրտչյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից, մյուսով` նշանակվել ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան։
Նշենք, որ Արսեն Թորոսյանը 2018-2021 թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար, իսկ 2021 թ. հունվար-հուլիս ժամանակահատվածում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:
Նարեկ Մկրտչյանը 2018-2021 թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար էր նշանակվել 2021 թ. օգոստոսի 2–ին։
Հիշեցնենք` հուլիսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում
հրաժեշտ էին տվել Լիլիթ Մակունցին, որը ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսին։