Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Տիգրան Ուլուբաբյանը շարունակում է հացադուլը. ասում է՝ «հերիք չէ՝ ինձ տանեն ծեծեն, հետո կալանավորեն ու ասեն, թե մեղավորը ե՞ս եմ». Էրիկ Բեգլարյան 168.am 168.am

time
Տիգրան Ուլուբաբյանը շարունակում է հացադուլը. ասում է՝ «հերիք չէ՝ ինձ տանեն ծեծեն, հետո կալանավորեն ու ասեն, թե մեղավորը ե՞ս եմ». Էրիկ Բեգլարյան

Շուտով կլինի 2 ամիս, ինչ կալանավորված է արցախցի 29-ամյա Տիգրան Ուլուբաբյանը։ Նրան ձերբակալել էին 2 ամիս ժամկետով, օրերս քննչական խումբը դատարան միջնորդություն է ներկայացրել, որպեսզի երիտասարդի կալանքի ժամկետը երկարացնեն ևս 1 ամսով, միջնորդությունը կքննվի վաղը։

Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Էրիկ Բեգլարյանն այս ամենն աբսուրդ է որակում, քանի որ չկա որևէ արժեքավոր ապացույց։

«Նախ տեղեկացնեմ, որ Տիգրանի ենթադրյալ խոշտանգման վերաբերյալ գործը կարճվել է՝ «ապացույցների անբավարարությամբ»։ Տիգրանն այս պահին գտնվում է հացադուլի մեջ, որը հայտարարել էր օգոստոսի կեսերին, համոզում եմ՝ չգնա այդ քայլին, սակայն նա շարունակում է հացադուլը։ Մի քանի օր առաջ այցելել եմ Տիգրանին, ասել եմ՝ թողնի հացադուլը, բայց ասել է՝ չէ, ասում է՝ «հերիք չէ՝ ինձ տանեն ծեծեն, հետո կալանավորեն բերեն այստեղ ու ասեն, թե մեղավորը ե՞ս եմ»,- 168.am հետ զրույցում ասաց փաստաբանը։

Էրիկ Բեգլարյանի խոսքով՝ գործի վերաբերյալ առհասարակ որևէ ապացույց չկա, միայն մեկ աղջկա ցուցմունք կա, որը ենթադրյալ հանցագործներից մեկի կինն է։

«Այդ կնոջ ամուսնու ծնոտը ջարդելուց հետո, երբ ամուսինն արդեն գտնվել է հիվանդանոցում, նրան տարել են ոստիկանություն, և աղջիկը ցուցմունք է տվել, որ իր ամուսնու խոսակցությունից լսել է, որ ասել են, թե իբր՝ «հալալ է Տիգրանին, որ այդքան ծեծելուց հետո մեր անունը չի տվել»։ Ընդհուպ, եթե համաձայնենք այս աղջկա ասածի հետ և եթե դա ճիշտ լինի, ապա սա խոսում է այն մասին, որ Տիգրանը ոչ թե կազմակերպիչն է, այլ եթե վերցնենք ու իրավական գնահատական տանք, ապա ստացվում է «ծանր հանցագործության մասին իմանալ և չհայտնել», այդ աղջկա ասածն ընդամենը սա է։ Կասկածում ենք, որ աղջկան տարել են ոստիկանություն, վախեցրել են, որ նման ցուցմունք տա»,- հավելեց Էրիկ Բեգլարյանը:

Տիգրան Ուլուբաբյանը շարունակում է հացադուլը. ասում է՝ «հերիք չէ՝ ինձ տանեն ծեծեն, հետո կալանավորեն ու ասեն, թե մեղավորը ե՞ս եմ». Էրիկ Բեգլարյան

Փաստաբանը նաև ասաց, որ իրենց ասում են, թե իբր Տիգրան Ուլուբաբյանի համար Երևանում անցկացված հավաքներին մասնակցել են նաև վանաձորցիներ, քանի որ քննիչները պնդում են, թե նրա հետ եղած անձինք ասել են՝ եթե Տիգրանը ոստիկանությունում իրենց անունը չի տվել, ուրեմն հավաքներին պետք է Վանաձորից մարդ ուղարկեն։

«Քննիչներին ասել եմ՝ եթե հավաքներին Վանաձորից մարդ եք տեսել, ապա արձանագրեք՝ ովքեր են եղել, նկարները ցույց տվեք։ Տիգրանն ասում է, որ Վանաձորից հավաքներին որևէ մեկը չի եղել, սուտ են ասում։

Իմ միակ հույսը դատարանն է, այսպես ասեմ՝ եթե Տիգրանը նման ապացույցներով դատապարտվի, ապա հստակ հայտարարելու եմ, որ Հայաստանում ոչ մի արդարություն ու արդարադատություն չկա։ Միայն այդ աղջկա ասածները շատ քիչ են, որ իմ պաշտպանյալին դատեն»,- շեշտեց Էրիկ Բեգլարյանը։

Նշենք, որ Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությանն օժանդակելը)։

Ամիսներ առաջ տեղի ունեցած ավազակային հարձակման միջադեպից հետո, Լոռու մարզային Քննչական վարչությունը Տիգրան Ուլուբաբյանին կանչել էր հարցաքննելու, որի ընթացքում, ինչպես հետո Տիգրան Ուլուբաբյանն էր հայտարարել՝ իրեն ծեծել են, նվաստացրել և ստիպել են, որպեսզի խոստովանի, թե ինքն է իրականացրել բարեկամուհու տան վրա հարձակումը։

Տիգրան Ուլուբաբյանը երկկողմանի ծնողազուրկ է, եղբայրն ու հայրն ազատամարտիկ են եղել, զոհվել են և մոր հետ հուղարկավորված են Արցախում՝ Մարտունի քաղաքում։

2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Տիգրանն էլ հազարավոր արցախահայերի նման բռնի տեղահանվել է իր բնօրրանից։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test