Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ալիևը Պուտինի հետ երկխոսության պատրաստ չէ՞ 1in.am 1in.am

time
Ալիևը Պուտինի հետ երկխոսության պատրաստ չէ՞

Al-Arabia հեռուստաընկերությանը հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շոշափել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների թեման: Նա երկու երկրների միջև առաջացած խնդիրները պայմանավորել է անցյալ տարեվերջին Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի խորտակմամբ, ինչպես նաև Եկատերինբուրգում ձերբակալությունների ընթացքում երկու ադրբեջանցու մահվան փաստերով:

«Մենք հարաբերությունների վատթարացման համար պատասխանատու չենք: Մենք պատասխանում ենք օրինական և կառուցողական ձևով, բայց երբեք չենք հանդուրժի ագրեսիայի կամ անհարգալից վերաբերմունքի որևէ նախանշան կամ դրսևորումեր»,- ասել է Ալիևը:

Նա մեկնաբանել է, որ պաշտոնական Բաքուն առայսօր Մոսկվայից սպասում է մարդատար օդանավի խորտակման համար պատասխանատվության ստանձնում: «Այո, մարդիկ հիասթափված էին, զայրացած և նյարդայնացած, բայց մենք հարաբերությունների բարդացում չէինք ցանկանում, մենք սպասում էինք, որ հետաքննությունը վաղ, թե ուշ կավարտվի»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Ե՞րբ է կայացել այս հարցազրույցը՝ հայտնի չէ, բայց հեռարձակումը համընկնում է մի փուլի, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Ալիևին հիշեցրել է վաշինգտոնյան պայմանավորվածությունները, իսկ նա նախապատրաստվում է մեկնել Չինաստան, որտեղ գումարվում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը:

Բաքվի մամուլն այդ կապակցությամբ զգուշավոր ենթադրություն է արել, որ «նախապատրաստվում է Պուտին-Ալիև աշխատանքային հանդիպում»: Այդ տեսակետը դժվար է անհիմն համարել, եթե նկատի ունենանք, որ տևական դադարից հետո ռուս-ադրբեջանական պաշտոնական երկխոսությունը վերսկսվել է: Այս առումով հատկապես կարևոր է կողմերի արտգործնախարարների հեռախոսազրույցը, որին նախորդել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Al-Arabia-ին հարցազրույցում Ալիևը խոսել է նաև Ռուսաստանի համար Սյունիքում հաղորդակցության բացման օգտակարությունից: Նա ասել է, որ այդ դեպքում Ռուսաստանն Իրանի հետ կապի երկրորդ անցումն է ստանում: Այդ կերպ նա փաստացի հակադարձել է Մոսկվայի «մոտահոգություններին»: Ալիևը նաև Իրանի համար «անվտանգ» է գնահատել «Թրամփի կամուրջ» նախագիծը: Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառ նշելով օդանավի խորտակումը և երկու ադրբեջանցու մահը, իսկ Սյունիքում հաղորդակցության բացումը Ռուսաստանի համար օգտակար ճանաչելով՝ Ալիևը փաստացի ազդակ է հղել, որ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելիք մի խնդիր ունի՝ օդանավի խորտակման համար Ռուսաստանը պետք է պատասխանատվություն ստանձնի, մեղավորներին պատժի և փոխհատուցում վճարի: Ըստ էության, սա նշանակում է, որ նա Չինաստանում Պուտինի հետ հանդիպումից խուսափում է:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test