Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ալիեւը հպարտ է, որ Թրամփն իրեն «ընկերոջ պես է» վերաբերվում mediamax.am mediamax.am

time
Ալիեւը հպարտ է, որ Թրամփն իրեն «ընկերոջ պես է» վերաբերվում

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հպարտ է, որ Դոնալդ Թրամփն իրեն «ընկերոջ պես է» վերաբերվում:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ալիեւը «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ «Թրամփը բոլորովին ուրիշ է»։

«Նա այն մարդն է, ով, վստահ եմ, ոչ միայն Ամերիկան կրկին հզոր կդարձնի։ Նա Ամերիկան կրկին հիացմունքի արժանի կդարձնի, այնպիսինը, որով մենք բոլորս հիանում էինք այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները բարգավաճման, ազատության եւ զարգացման խորհրդանիշ էր։ Նա դա կանի։

Վստահ եմ, որ եթե նա կարողացել է վեց ամսվա ընթացքում խաղաղություն բերել մոլորակի բազմաթիվ շրջաններ, նա դա էլ կանի։ Սակայն նա բախվում է ուժեղ դիմադրության հետ, ամբողջ համակարգը նրա դեմ է։ Եվ ես նաեւ կցանկանայի ընդգծել, որ ինձ հատկապես հուզեց նրա վարքագիծը իր դեմ կատարված մահափորձի ժամանակ։ Դա հնարավոր չէ բեմադրել. ոչ մի սփիչրայթեր, ոչ մի քաղաքական խորհրդական դրան ունակ չէ։ Դա նորմալ մարդկային արձագանք էր։ Նախագահ Թրամփը քաջ մարդ է եւ մեծ առաջնորդ։ Եվ ես իսկապես հպարտ եմ, որ նա ինձ ընկերոջ պես է վերաբերվում», - նշել է Իլհամ Ալիեւը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test