Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Բելառուսական զենքն օգտագործվել է ԼՂ-ում՝ հայերի դեմ»․ #OCCRP mamul.am mamul.am

time
 «Բելառուսական զենքն օգտագործվել է ԼՂ-ում՝ հայերի դեմ»․ #OCCRP

Բելառուսից գնված զենքն օգտագործվել է հայկական ուժերի դեմ՝ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ։ Այս մասին նշվել է Կազմակերպված հանցավորությունը և կոռուպցիան լուսաբանող ծրագրի (Organized crime and Corruption Reporting Program, OCCRP) հետազոտությունում:

Հետազոտության մեջ նշվում է, որ բացահայտումները հատկապես զգայուն են Հայաստանի համար, քանի որ Բելառուսը պաշտոնապես համարվում է ՀՀ-ի դաշնակիցը. երկուսն էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ են։

Չնայած այս դաշինքին՝ մասնավոր բելառուսական զենքի արտադրող Tetraedr-ը վաճառել է սարքավորումներ և ծառայություններ, որոնք Ադրբեջանին թույլ են տվել արդիականացնել իր հակաօդային համակարգերը։ Այս մասին են վկայում ընկերության էլեկտրոնային նամակներն ու ներքին զեկույցները։

Tetraedr-ի ներքին զեկույցներից մեկում նշվել է, որ Ադրբեջանի կողմից գնված հակաօդային պաշտպանության համակարգն «ակտիվորեն օգտագործվել է» վեցշաբաթյա հակամարտության ընթացքում հայկական անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու համար։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test