Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ռուսաստանը, այո՛, Զանգեզուրն օկուպացրել է, բայց Հայաստանից 1in.am 1in.am

time
Ռուսաստանը, այո՛, Զանգեզուրն օկուպացրել է, բայց Հայաստանից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կրկին մտել է «պատմական գիտությունների թեկնածուի» կերպարի մեջ և հայտարարել, որ բոլշևիկյան Ռուսաստանը 1920 թվականի ապրիլի 28-ին խլել է ադրբեջանական ժողովրդի անկախությունը, օկուպացրել Ադրբեջանը, իսկ նույն տարվա նոյեմբերին Զանգեզուրը հանձնել Հայաստանին:

Ալիևն այդ «պատմագիտական» անդրադարձն արել է, որպեսզի միջազգային հանրությանը ներկայա «խաղաղասերի» դեմքով, որ, իբր, «իրավունք ուներ» զավթել Հայաստանի տարածքի այդ հատվածը, բայց գերադասել է փորձել համոզել, որ «մայր» Ադրբեջանի և նրա «անբաժանելի մաս» Նախիջևանի միջև հաղորդակցությունը պետք է վերականգնվի: Ի վերջո, նա համոզմունք է հայտնել, որ այդ ծրագիրն իրականություն կդառնա, քանի որ Թրամփը հաղորդուղուն տվել է իր անունը:

Որ Իլհամ Ալիևը նույնիսկ մահվան մահճում «կափկափելու է» այդ թեմայով, ակնհայտ է: Դա վկայում է, որ նա Հայաստանի հետ քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման նպատակ չունի և այժմ էլ փորձում է սեփական երակայությունները փաթեթավորել ԱՄՆ վարչակազմի և նախագահ Թրամփի «աջակցությամբ»: Ինչպե՞ս է նա Դոնալդ Թրամփի հետ երկխոսություն կառուցելու՝ միայն իր խնդիրը չէ:

Իլհամ Ալիևը, շուրջ քսաներկու տարի զբաղեցնելով նախագահի պաշտոնը, առաջին անգամ հրապարակայնորեն հնչեցրել է բոլշևիկյան Ռուսաստանի կողմից Ադրբեջանի «օկուպացման» նարատիվը, որ դրված է Ադրբեջանի սահմանադրության հիմքում: Սա խոսում է այն մասին, որ նա ընտրում է արտաքին քարոզչության նոր հայեցակարգ, այն է՝ Միացյալ Նահանգներին և միջազգային հանրությանը ներկայանալ Ռուսաստանի «զոհի» դեմքով:

Հայաստանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին պայմանագիր նախաստորագրելուց, Ադրբեջանի տարածքը խորհրդային սահմաններում ճանաչելուց հետո դարձյալ սրել պատմաքաղաքական բանավեճ, նշանակում է փորձել «հնարավորից առավելը կորզել», ինչն, ըստ էության, ԱՄՆ նախագահի վկայությամբ ընդունված քաղաքական Հռչակագիրը նենգափոխելու անթաքույց փորձ է:

Հայաստանի համար, ըստ այդմ, բացվում է ԱՄՆ վարչակազմի հետ «կամերային աշխատանքի» ճակատ, որտեղ հաջողության հասնելու համար հարկ կլինի ներդնել հսկայական ռեսուրսներ, այդ թվում՝ պատմագիտական: Ռուսաստանը, այո՛, Զանգեզուրն օկուպացրել է, բայց՝ Հայաստանի անկախ Հանրապետությունից: Եվ սա ոչ թե երևակայություն է, այլ՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև 1920 թվականի օգոստոսի 10-ին Թիֆլիսում ստորագրված զինադադարի համաձայնագրով արձանագրված փաստ: Բոլշևիկյան Ռուսաստանի զոհն, ըստ այդմ, ոչ թե Ադրբեջանն է, այլ՝ Հայաստանը: Ընդ որում՝ բոլշևիկյան Ռուսաստանը 1920 թվականի մայիս-նոյեմբեր ամիսներին անկախ Հայաստանի դեմ պատերազմել է խորհրդայնացված Ադրբեջանի անունից, ի դեմս Ադրբեջանի Ռազմահեղափոխական կոմիտեի:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test